Ներքին Տեսանյութ 1 տարի առաջ - 21:45 22-01-2025

Չվճարե՛ք. պետք է բոյկոտել տրանսպորտի թանկացման դեմ․ ակցիա

«Բոյկոտ պետք է իրականացնել տրանսպորտի թանկացման դեմ, չվճարենք տրանսպորտի ուղեվարձը, մինչև ուշքի գան այս իշխանությունները, իսկ եթե խելքի չգան, դուրս կշպրտենք»,- այս մասին ֆեյսբուքյան իր էջում ուղիղ միացմամբ հայտնել է «Մայր Հայաստան» կուսակցության Երևանի քաղաքապետարանի ավագանու անդամ Արշակ Սարգսյանը։

Ավելի վաղ ավագանու անդամը տրանսպորտից ևս ուղիղ միացմամբ էր հանդես եկել, որտեղ կուսակցության անդամները իրազեկման ակցիա էին իրականացրել քաղաքացիների շրջանում` կոչ անելով նրանց պայքարել թանկացման դեմ։

Հիշեցնենք, որ Oragir.News-ը այսօր՝ հունվարի 22-ին, հարցում է անցկացրել քաղաքացիների շրջանում` հասկանալու նրանց տրամադրությունը տրանսպորտի թանկացման վերաբերյալ։

Մանրամասները՝ տեսանյութում

Ամենից շատ դիտված

08:01 Թրամփը բացատրել է ՌԴ-ի դեմ «դժոխային պատժամիջոցներից» հրաժարվելու պատճառը
13:00 Լատվիայում էլ խայտառակ եղանք. ով է թեյի սկանդալի պատասխանատուն
13:26 Բլոգեր HayDalek-ը հեռանում է բլոգոլորտից․ «Շատ բարդ է ամեն անգամ ստանալ ատելության ալիքները»
20:41 Ճիշտ է կանգնել այն գործի կողքին, որի կողքին կանգնած է վարչապետը, և փորձել մեր համեստ ներդրումն ունենալ պետության շենացման գործում
17:42 Ադրբեջանցի զինծառայողի հարձակման հետևանքով վիրավորված Անի Ավետիսյանը կրկին կվիրահատվի
14:35 3-ամյա երեխան պատահմամբ խմել է պապիկի ճնշման դեղը և տեղափոխվել «Մուրացան» ԲԿ
11:12 Ես Երևանում եմ, ինձ աջակցող բազմաթիվ մարդիկ կան, բայց Բաքվում մեր հայրենակիցները ամբողջությամբ մեկուսացված են. Ծառուկյան
15:01 Ֆրանսիայի վարչապետը մի շարք շրջաններում պարետային ժամ սահմանելու հանձնարարական է տվել
20:13 2020-ի հոկտեմբերի 19-ին Փաշինյանը փաստացի վառեց դեպի Արցախի ադրբեջանացում տանող «կանաչ լույսը». Շարմազանով
18:39 «Քանաքեռցի Տույի» և ևս 4 անձի սպանության գործով մեղադրյալները դատապարտվել են ընդամենը 8,5 տարվա ազատազրկման. Փաստինֆո