Ներքին 1 տարի առաջ - 19:17 21-01-2025

Երևանում դիտվում է փոշու կոնցենտրացիայի նվազման տենդենց

Երևան քաղաքում դիտվում է ըստ բաղադրության չտարբերակված փոշու կոնցենտրացիայի նվազման տենդենց: Այս մասին հայտնում է «Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոն» ՊՈԱԿ-ը։

Հունվարի 15-20-ն ընկած ժամանակահատվածում Կենտրոն վարչական շրջանում նախորդող շաբաթվա (հունվարի 8-15) համեմատությամբ փոշու միջին շաբաթական կոնցենտրացիան նվազել է 1.3 անգամ:

Հոկտեմբեր ամսվա վերջին օրերից սկսած Կենտրոն վարչական շրջանում (Լուսավորիչ-Ագաթանգեղոս խաչմերուկ) փոշու կոնցենտրացիան մշտապես գերազանցել է ՍԹԿ-ն, սակայն հունվարի 19-ին և 20-ին փոշու կոնցենտրացիայի գերազանցում չի դիտվել:

Փոշու կոնցենտրացիայի ՍԹԿ-ից գերազանցում դիտվել է միայն Նոր Նորք վարչական շրջանում հունվարի 19-ին՝ 1.2 և 20-ին՝ 1.1 անգամ:

Շենգավիթ և Արաբկիր վարչական շրջաններում փոշու կենցենտրացիայի գերազանցումներ չեն դիտվել:

Ամենից շատ դիտված

08:01 Թրամփը բացատրել է ՌԴ-ի դեմ «դժոխային պատժամիջոցներից» հրաժարվելու պատճառը
13:00 Լատվիայում էլ խայտառակ եղանք. ով է թեյի սկանդալի պատասխանատուն
13:26 Բլոգեր HayDalek-ը հեռանում է բլոգոլորտից․ «Շատ բարդ է ամեն անգամ ստանալ ատելության ալիքները»
20:41 Ճիշտ է կանգնել այն գործի կողքին, որի կողքին կանգնած է վարչապետը, և փորձել մեր համեստ ներդրումն ունենալ պետության շենացման գործում
17:42 Ադրբեջանցի զինծառայողի հարձակման հետևանքով վիրավորված Անի Ավետիսյանը կրկին կվիրահատվի
14:35 3-ամյա երեխան պատահմամբ խմել է պապիկի ճնշման դեղը և տեղափոխվել «Մուրացան» ԲԿ
11:12 Ես Երևանում եմ, ինձ աջակցող բազմաթիվ մարդիկ կան, բայց Բաքվում մեր հայրենակիցները ամբողջությամբ մեկուսացված են. Ծառուկյան
20:13 2020-ի հոկտեմբերի 19-ին Փաշինյանը փաստացի վառեց դեպի Արցախի ադրբեջանացում տանող «կանաչ լույսը». Շարմազանով
15:01 Ֆրանսիայի վարչապետը մի շարք շրջաններում պարետային ժամ սահմանելու հանձնարարական է տվել
20:46 Օնլայն համակարգի բացերը․ միայնակ կինը համարվել է «միջին ապահովված» և զրկվել նպաստից․ պարզաբանում