Արտաքին 1 տարի առաջ - 11:38 21-01-2025

Թրամփը մտադիր է սահմանափակել ծննդյան իրավունքով քաղաքացիություն ստանալը

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը մտադիր է սահմանափակել ծննդյան իրավունքով քաղաքացիություն ստանալը, գրում է Fox News-ը։

47-րդ նախագահն անհեթեթ է անվանել այս գործելաոճը։ «Սա շատ կարևոր է։ Մենք աշխարհում միակ երկիրն ենք, որտեղ դուք կարող եք քաղաքացիություն ստանալ ծննդյան իրավունքով»,-ասել է Թրամփը։

Նշվում է, որ դաշնային գործակալություններին կարգելվի տրամադրել որոշակի փաստաթղթեր, որոնք սովորաբար տրամադրվում են ԱՄՆ քաղաքացիներին: Հեռուստաալիքի տվյալներով՝ դա վերաբերելու է այն երեխաներին, որոնք ծնվել են այս օրենքի ընդունումից 30 օր անց։ Բացի այդ, հրամանագիրը կկիրառվի այն դեպքերում, երբ ծնողներն անօրինական կերպով գտնվում են ԱՄՆ-ում, ինչպես նաև այն իրավիճակներում, երբ մայրը ժամանակավորապես գտնվում է ԱՄՆ-ում, օրինակ՝ վիզայով, իսկ հայրը քաղաքացի չէ։

Ամենից շատ դիտված

10:05 Ճնշումներ՝ Հրազդանում, Փաշինյանի ստվերը՝ ԿԸՀ-ում, ՔՊ-ն՝ աշխատանքի տեղավորման գործակալություն․ Մամուլ
10:01 «Ուժեղ Հայաստան» դաշինքի հանրահավաքին ներկա էր շուրջ 80,000 քաղաքացի
18:44 Նիկոլ Փաշինյան, այսօր Հ1-ի բանավեճն օգտագործեք և հերքե'ք իմ պնդումը, այլապես կարող եք դատի տալ․ Լիլիա Շուշանյան
12:11 Ձերբակալվել է գյումրեցի լրագրող Արամ Դավթյանը
12:21 Արթուր Օսիպյանի առողջական վիճակը ակնհայտորեն վատթարանում է. փաստաբանը նրա ուղերձն է հրապարակել
23:04 Փաշինյանը ձեռքին ինչ-որ բան էր թերթում ու ասում էր, թե Սամվել Կարապետյանը ինչքան պետք է նստի. տպավորություն է, որ դատավճիռը ձեռքին է
11:28 Վաղ առավոտից խուզարկում են Գյումրիի ՀՅԴ գրասենյակը
22:45 Սեկտաների թիրախում եմ. ինչու է Լիլուն թաքցնում իր քաղաքական դիրքորոշումը
13:00 ՔՊ-ական պատգամավորի որդու աշխատավարձը տարեցտարի աճում է միլիոններով. Արմեն Խաչատրյանի ընտանիքի «ապագան»
13:26 Կարապետյան-Փաշինյան դիմակայությունն արդեն իսկ ավարտվել է Փաշինյանի անշրջելի պարտությամբ. Տիգրան Դումիկյան