Ներքին 1 տարի առաջ - 22:13 20-01-2025

Պաշտոնյայի զոքանչի, դասարանցու կամ բաջանաղի միջոցով գործում են կոռուպցիոն սխեմաներ․ Նիկոլ Փաշինյան

Այսուհետ համընդհանուր հայտարարագրի հաճույքից օգտվելու են նաև մեր բազմաթիվ հայրենակիցներ։ Այս մասին սոցիալական ցանցերում հրապարակված տեսանյութում հայտարարել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը։

«Դրա համար կան մի շարք պատճառներ, դրանցից մեկը հակակոռուպցիոն պայքարում մեր հետևողականությունն է։ Դուք գիտեք, որ մենք ներդրել ենք համակարգ, ըստ որի բարձրաստիճան պաշտոնյաները պետք է հայտարարագրեն իրենց ունեցվածքը, բայց դա բավարար չէ, քանի որ բարձրաստիճան պաշտոնյայի զոքանչի, դասարանցու կամ բաջանաղի միջոցով գործում են կոռուպցիոն սխեմաներ։ Սրանով մենք պաշտոնյաների զոքանչներին, բաջանաղներին, քենիներին ու քեռիներին մտցնում ենք հայտարարագրման համակարգ»,- նշել է նա։

Ամենից շատ դիտված

20:41 Ճիշտ է կանգնել այն գործի կողքին, որի կողքին կանգնած է վարչապետը, և փորձել մեր համեստ ներդրումն ունենալ պետության շենացման գործում
13:00 Լատվիայում էլ խայտառակ եղանք. ով է թեյի սկանդալի պատասխանատուն
13:26 Բլոգեր HayDalek-ը հեռանում է բլոգոլորտից․ «Շատ բարդ է ամեն անգամ ստանալ ատելության ալիքները»
17:42 Ադրբեջանցի զինծառայողի հարձակման հետևանքով վիրավորված Անի Ավետիսյանը կրկին կվիրահատվի
08:01 Թրամփը բացատրել է ՌԴ-ի դեմ «դժոխային պատժամիջոցներից» հրաժարվելու պատճառը
20:46 Օնլայն համակարգի բացերը․ միայնակ կինը համարվել է «միջին ապահովված» և զրկվել նպաստից․ պարզաբանում
14:35 3-ամյա երեխան պատահմամբ խմել է պապիկի ճնշման դեղը և տեղափոխվել «Մուրացան» ԲԿ
20:13 2020-ի հոկտեմբերի 19-ին Փաշինյանը փաստացի վառեց դեպի Արցախի ադրբեջանացում տանող «կանաչ լույսը». Շարմազանով
18:39 «Քանաքեռցի Տույի» և ևս 4 անձի սպանության գործով մեղադրյալները դատապարտվել են ընդամենը 8,5 տարվա ազատազրկման. Փաստինֆո
11:12 Ես Երևանում եմ, ինձ աջակցող բազմաթիվ մարդիկ կան, բայց Բաքվում մեր հայրենակիցները ամբողջությամբ մեկուսացված են. Ծառուկյան