Ներքին 1 տարի առաջ - 18:00 20-01-2025

Մեր հարկային բեռի ավելացումը` լրացուցիչ ծախսեր է քաղաքացիների համար. գյումրեցի փաստաբանների ասուլիսը 

Այս տարվա հունվարի 1-ից փաստաբանների հարկման հարկատեսակը փոխվել է։ 5 % շրջանառության հարկի փոխարեն՝ պիտի վճարեն շահութահարկ և ԱԱՀ, այսինքն 5%-ի փոխարեն, վճարելու են 43%։
Oragir.News-ի թղթակցի փոխանցմամբ` այսօր գյումրեցի փաստաբանները մամուլի ասուլիս էին հրավիրել և արտահայտել իրենց դժգոհությունը հարկային օրենսգրքի նոր փոփոխությունների վերաբերյալ։

Փաստաբանները այն կարծիքին են, որ նոր փոփոխությունները առաջացնելու են հսկայական խնդիրներ շարքային այն քաղաքացիների համար, որոնք ունենալու են փաստաբանական և իրավաբանական ծառայություններից օգտվելու անհրաժեշտություն։

«Մեր հարկային բեռի ավելացումը դա նաև լրացուցիչ ծախսեր է քաղաքացիների համար, որովհետև այսօր դատաիրավական համակարգը այնպես է կառուցված, որ յուրաքանչյուր քաղաքացի կարող է առնչվել այդ համակարգի հետ։ Այնպես որ քաղաքացիները այսպես, թե այնպես առնչվում են մեր հարկային բեռի ավելացման հետ»,-հայտարարեց ՀՀ փաստաբանների պալատի անդամ, փաստաբան Թամարա Յայլոյանը։

Փաստաբանի խոսքով` նման կերպ հարկերը բարձրացնելը, կարող են անդառնալի հետեւանքներ ունենալ իրավապաշտպան գործունեության ոլորտում։

«Եթե թանկանալու է մեր բեռը, բնականաբար թանկանալու են նաև մեր ծառայությունները։ Ամբողջ խնդիրն այն է, որ մարզերում և Երևանում այլ է մարդկանց ֆինանսական վիճակը, շատ մեծ դժվարությամբ են վճարում։ Մարդիկ զրկվելու են իրենց սահմանադրական իրավունքից և վերանում է անհատույց աջակցություն ցուցաբերելու ինստիտուտը։ Այսինքն ստացվում է, որ եթե անգամ մենք հնարավորություն ունենք անվճար խորհրդատվություն տրամադրելու մեր քաղաքացիներին, դա ևս փակվում է քաղաքացիների առջև»,-ասում է փաստաբան Արինա Մեծոյանը։

«Անտրամաբանական է փաստաբանական համայնքին ներառել ԱԱՀ-ով հարկվող բեռի տակ։ «Ավելացված արժեքի հարկի մասին» ՀՀ օրենքի առաջին հոդվածը նշում է, որ ավելացված հարկ վճարողներ հանդիսանում են այն անձինք, ովքեր որեւէ ապրանք են ներմուծում ՀՀ, կամ տալիս են արտադրություն, ինչ-որ արտադրանք են տալիս, տվյալ պարագայում ուղղակիորեն հարց է առաջանում որ գործուենության ոլորտին է համապատասխանում փաստաբանական գործունեությունը, այսինքն` փաստաբաններն ի՞նչ են արտադրում կամ ի՞նչ են ներկրում ՀՀ, որ ԱԱՀ-ի տակ են:

Չնայած, որ ՊԵԿ-ը հիմնավորում է, որ, հավանական է, որ ԱԱՀ-ով հարկվող ձեռնարկությանը փաստաբանական ծառայություն մատուցվի և այդ ծառայության մատուցումը պետք է ընկնի ԱԱՀ-ի բեռի տակ։ Ենթադրվում էր, որ չպիտի կիրառվեր, բայց իրականում ֆինանանսատնտեսական ընկերությունները ոչ միայն այնտեղ են վճարելու, այլեւ վճարելու են փաստաբանները եւ փաստաբանական համայնքը»,-ասում է փաստաբան Գայանե Գևորգյանը։

Գյումրեցի փաստաբաններն ասում են, որ ի նշան հարկային նոր փոփոխությունների փաստաբանների պալատի նախաձեռնությամբ փաստաբանները ստորագրահավաք են իրականացրել և այդ ստորագրությունները ուղարկվել են կառավարություն, որպեսզի կառավարությունը վերանայի նոր փոփոխությունները։
Փաստաբաններն ասում են, որ եթե կառավարությունը հաշվի չնստեց իրենց հետ, ապա իրենք տարբեր բողոքի ակցիաներ են անելու, ընդհուպ մինչև գործադուլ։

Ամենից շատ դիտված

23:04 Փաշինյանը ձեռքին ինչ-որ բան էր թերթում ու ասում էր, թե Սամվել Կարապետյանը ինչքան պետք է նստի. տպավորություն է, որ դատավճիռը ձեռքին է
18:44 Նիկոլ Փաշինյան, այսօր Հ1-ի բանավեճն օգտագործեք և հերքե'ք իմ պնդումը, այլապես կարող եք դատի տալ․ Լիլիա Շուշանյան
12:21 Արթուր Օսիպյանի առողջական վիճակը ակնհայտորեն վատթարանում է. փաստաբանը նրա ուղերձն է հրապարակել
22:45 Սեկտաների թիրախում եմ. ինչու է Լիլուն թաքցնում իր քաղաքական դիրքորոշումը
23:34 «Մարտի 1»-ի գործը բացահայտված է. Քոչարյանը ընտրություններից հետո պետք է բանտ նստի. Փաշինյան
12:11 Ձերբակալվել է գյումրեցի լրագրող Արամ Դավթյանը
23:27 Ուկրաինան առաջարկում է դադարեցնել հակամարտությունը․ Զելենսկին՝ Պուտինին
23:13 Թող գա տեսնենք՝ ով է կատուն, և ով է առյուծը. Փաշինյանը մեղադրել է Ծառուկյանին
11:28 Վաղ առավոտից խուզարկում են Գյումրիի ՀՅԴ գրասենյակը
13:00 ՔՊ-ական պատգամավորի որդու աշխատավարձը տարեցտարի աճում է միլիոններով. Արմեն Խաչատրյանի ընտանիքի «ապագան»