Արտաքին 1 տարի առաջ - 12:10 20-01-2025

Թրամփը խոստացել է չեղարկել Բայդենի օրոք կնքված բոլոր «հիմար» հրամանագրերը 

ԱՄՆ նորընտիր նախագահ Դոնալդ Թրամփը ելույթ է ունեցել Վաշինգտոնում իր երդմնակալության նախօրեին տեղի ունեցած հանրահավաքի շրջանակներում։ Նա խոստացել է վերջ դնել անօրինական ներգաղթյալների «ներխուժմանը»։

Թրամփի խոսքով՝ ԱՄՆ-ում կսկսվի ամերիկյան պատմության մեջ ամենամեծ արտաքսման օպերացիան։
Նա նաև ասել է, որ իր երդմնակալությունից անմիջապես հետո ինքը մտադիր է չեղարկել Ջո Բայդենի վարչակազմի օրոք կնքված բոլոր «հիմար և արմատական» հրամանագրերը։

The New York Times-ը գրում է, որ մինչև 2024 թվականի վերջ ներգաղթյալները կազմել են ԱՄՆ-ի ընդհանուր բնակչության 15,2%-ը, ինչը ամենաբարձրն է 1890 թվականից ի վեր։

Ամենից շատ դիտված

13:00 Նորագավիթում 9 հոգանոց ընտանիքին պատրաստվում են վտարել սեփական տնից
18:13 Ամենահեշտ օրերը չենք ապրում, բայց մեզ վախեցնել, կոտրել, լռեցնել չի ստացվի. Սեդրակ Քոչարյանի կնոջ գրառումը
18:19 «Ֆլեշ»-ը 28 մլն դրամի տուգանքի մասին տեղեկացել է մամուլից. պաշտոնական ծանուցում դեռ չկա
20:52 Շաքիում երեխաներին պատանդառած և կնոջ վրա կրակած ադրբեջանցի զինծառայողը ՔԿՀ-ում է գտնվում. ՔԿ
18:55 Աննա Հակոբյանի եղբայրը նշանակվել է «Նոա» ֆուտբոլային ակումբի նախագահի խորհրդական․ Հրապարակ
15:48 Արագածոտնի մարզում տանտերը տան գողին վնասազերծելիս կրակել է նրա վրա. վերջինս մահացել է
11:25 Այս խայտառակ զրպարտության համար դատի եմ տալու Դանիել Իոաննիսյանին. Վահրամ Խաչատրյան
12:00 Փաշինյանը քաղաքացիներին կոչ է անում բողոքի ցույցեր կազմակերպել
12:49 Գալկինի՝ Ստամբուլում նախատեսված համերգի չեղարկումն են պահանջում թուրք ակտիվիստները
17:30 Չի կարելի սեփական ժողովրդի անտեղյակությունը օգտագործել՝ բնությունը ոչնչացնելու համար․ բնապահպան