ՔՊ-ն նոր պատգամավոր ունի. նա ԱԺ-ում երդում տվեց
copy image url

ՔՊ-ն նոր պատգամավոր ունի. նա ԱԺ-ում երդում տվեց

Ներքին 4 ամիս առաջ - 10:38 20-01-2025
Այսօր ԱԺ հերթական քառօրյայի մեկնարկին ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը հայտարարեց, որ Կենտրոնական ընտրական հանձնաժողովը ներկայացրել է ԱԺ պատգամավոր ընտրված և լիազորությունները վաղաժամկետ դադարեցված Նարեկ Զեյնալյանի մանդատը հաջորդ թեկնածուին տրամադրելու մասին արձանագրությունը, ըստ որի, մանդատը տրվում է «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության թեկնածու Ջուլիետա Ազարյանին։

Նոր պատգամավորը, համաձայն ԱԺ կանոնակարգ օրենքի, երդվեց։