Ավելին 1 տարի առաջ - 16:50 19-01-2025

ԱՄՆ-ում TikTok-ն արգելափակվել է

TikTok սոցիալական ցանցն ԱՄՆ-ում օգտատերերի համար անհասանելի է դարձել այն բանից հետո, երբ դատարանի այն արգելող որոշումն ուժի մեջ է մտել։

Ինչպես փոխանցում է Associated Press-ը, TikTok-ը հեռացվել է հավելվածների ներբեռնման հարթակներից, հրապարակված ծանուցմամբ այն մասին, որ սոցցանցն այլևս հասանելի չէ Միացյալ Նահանգներում:

Հայտարարության մեջ TikTok-ը ներկայացնող ընկերությունը հույս է հայտնել, որ իրավիճակը կարող է կարգավորվել նորընտիր նախագահ Դոնալդ Թրամփի պաշտոնավարումից հետո։ Ուստի սոցցանցը հորդորել է օգտատերերին հետևել նորություններին։

ԱՄՆ Գերագույն դատարանը միաձայն հաստատել է TikTok հավելվածն արգելող դաշնային օրենքը, քանի դեռ չինական ByteDance ընկերությունը չի հրաժարվել սոցիալական ցանցի սեփականության իրավունքից։

Թրամփի երդմնակալությունը տեղի կունենա հունվարի 20-ին։
Ավելի վաղ նա հայտարարել էր TikTok-ի հետ կապված իրավիճակն ուսումնասիրելու մտադրության մասին։
Published by Armenpress, original at https://armenpress.am/hy/article/1209858

Ամենից շատ դիտված

13:00 Երկաթգծերում փողային խառնաշփոթ է
16:00 Սասուն Միքայելյանի ձերբակալված սանիկից հեղափոխությունից առաջ բռնագանձել են 194 հազար դրամը
11:35 Ռուսաստանից և այլ երկրներից դեպի Երևան 16 չվերթ ուշանում է
22:53 Ջարդարարները պատասխան կտան, իշխանությունները կզբաղվեն գնաճով․ Մակրոն
11:41 ՔՊ-ականները նեղվել են Գյումրու տոնից, կարծես խանգարել ենք բյուջեից միլիոններ դուրս գրել․ Կարապետյան
11:02 Երևանում 20-ամյա աղջիկը մարմնական վնասվածքներ է պատճառել 34-ամյա զուգընկերոջը․ բժիշկները պայքարում են նրա կյանքի համար
10:49 «Սենսեյ Անդո» մականվամբ տղամարդը Այնթապի մարզասրահում ռետինե խողովակով հարվածել է 11-ամյա տղային
10:21 Ալեն Սիմոնյանը դատարանում պարտվել է Էդգար Ղազարյանին
09:08 «Մոսկվա» կինոթատրոնի մոտ «Kia»-ն վրաերթի է ենթարկել հետիոտնի․ վերջինը տեղափոխվել է հիվանդանոց
22:27 Թրամփն աջակցություն է հայտնել Նեթանյահուին առաջիկա ընտրություններում