Ուղիղ եթեր
Ներքին 1 տարի առաջ - 16:00 19-01-2025

Սուգը հավերժ է, եթե պայքար չկա. այսօր Մովսես Գորգիսյանի մահվան 35-րդ տարելիցն է

Մովսես Գորգիսյանին շատերն են հիշում Ազատության հրապարակում կանգնած «Կեցցե՛ այն Հայաստանը, որը վաղն է գալու» կոչն արտասանելիս․․․ Նա առաջինն էր, ում վիճակված էր Ազատության հրապարակում բարձրացնել բաղձալի եռագույնը։ Սակայն ցավոք, նրան վիճակված չէր տեսնել անկախ Հայաստանը։

Այսօր Հայաստանի Ազգային հերոս, Արցախյան շարժման առաջնորդներից, հրապարակախոս Մովսես Գորգիսյանի հիշատակի օրն է։



«Հոսող գետը չի հոգնում: Մենք հոսելով ու ալեկոծվելով պիտի մաքրվենք և դրա մեջ գտնենք մեր պայքարի բարոյականությունը»,- վստահ էր նա:

1990 թ․Երևանում տեղի ունեցած հանրահավաքներից մեկի ժամանակ հայտարարվել էր Երասխին սպառնացող վտանգի մասին։ Կամավորականները Ազատության հրապարակից միանգամից մեկնեցին Երասխ։ Այնտեղ էր նաև Մովսեսը։ Ինքնապաշտպանությունը տևեց 2 օր՝ հունվարի 17-19-ը։ Մինչև վերջ հայկական ուժերը կարողացան ջախջախել թշնամուն, նրան հետ շպրտել մինչև Նախիջևան։ Սակայն զոհերը քիչ չէին: Ազատամարտիկ Երվանդ Սաղումյանի հետ միասին Երասխի համար մղվող մարտերում 28 տարեկանում զոհվեց նաև Մովսես Գորգիսյանը։



1996 թ․ սեպտեմբերի 20-ին Հայաստանի նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանի կողմից Մովսես Գորգիսյանը հետմահու արժանացավ Ազգային հերոսի կոչմանը, նաև՝ «Հայրենիք» շքանշանին։

Նրա պայքարը սրբագույն երազանքի՝ ազատության համար էր, որը նվաճեց՝ իր կյանքը հայրենիքի զոհասեղանին դնելով։


Ամենից շատ դիտված

17:26 Մայրը մահացած էր, տատիկ-պապիկի հետ էր ապրում. նոր մանրամասներ՝ 5-ամյա երեխայի ողբերգական դեպքից
22:58 Ուշիի վթարի զոհերից է բռնցքամարտի Եվրոպայի 22-ամյա չեմպիոն Էրիկ Մխոյանը
08:03 Գևորգ Հարությունյանին տեղափոխել են Գագիկ Ծառուկյանի մենախուց․ «Հրապարակ»
16:00 Ալիևի սահմանադրությունն արժի 64 մլրդ դրամ. վերջին ընդդիմադիրը
17:15 Ովքեր էին Ուշիի ոլորաններում ողբերգական ավտովթարի հետևանքով մահացածներն ու վիրավորները. նոր մանրամասներ
18:00 «Ճշտով» կատարված գնումները․ շեֆի ավտոն ուշ են լվացել, պայմանագիրը լուծվել է
21:49 Բերդի զինվորական հոսպիտալի գործունեությունը դադարեցվում է. ինչ է լինելու բուժանձնակազմի հետ
18:48 Մեր պայքարը ոչ միայն Սամվել Կարապետյանի համար է, այլև հայ ազգի ու պետականության. Հայկ Ֆարմանյան
17:00 Ավտոմեքենայի մեջ ծեծել էր հղի կնոջը, քաշել մազերից. կինն ավտոմեքենայից դուրս էր նետել իրեն ու մահացել
22:06 Գեղարքունիքի մարզում ձյուն է տեղում