Արտաքին 1 տարի առաջ - 12:04 19-01-2025

Իսրայելը հայտարարել է, որ ՀԱՄԱՍ-ը չի կատարում հրադադարի համաձայնագիրը, և կշարունակեն հարվածել Գազային

Իսրայելի պաշտպանության բանակի պնդմամբ՝ ՀԱՄԱՍ-ը չի կատարում հրադադարի համաձայնագրով պատանդների անվանական ցուցակների տրամադրումը, ուստի Իսրայելը կշարունակի հարվածել Գազային:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ ինչպես փոխանցում է The Times of Israel-ը, այս մասին մամուլի ասուլիսում հայտարարել է Իսրայելի պաշտպանության բանակի խոսնակ Դանիել Հագարին՝ հայտնելով, որ իսրայելացի զինվորականները շարունակում են հարվածներ հասցնել Գազայի հատվածին, քանի որ ՀԱՄԱՍ-ը չի պահպանում հրադադարի համաձայնագիրը։

«Այսօր, առավոտվա դրությամբ ՀԱՄԱՍ-ը չի կատարում իր պարտավորությունները և, հակառակ պայմանավորվածության, Իսրայելին չի տվել պատանդների անունները»,- ասել է նա:

Ըստ խոսնակի՝ Իսրայելի վարչապետի հրահանգով հրադադարը ուժի մեջ չի լինի այնքան ժամանակ, քանի դեռ ՀԱՄԱՍ-ը չի կատարի իր պարտավորությունները։

Ենթադրվում էր, որ հրադադարը Գազայի հատվածում ուժի մեջ կմտնի կիրակի առավոտյան ժամը 08:30-ին՝ որպես պատանդներին ազատելու գործարքի մի մաս, որը ներառում էր նաև մահացած իսրայելացիների մարմինները:

Ավելի վաղ Ynet պորտալը հայտնել էր, որ ՀԱՄԱՍ-ը տեխնիկական պատճառներով հետաձգում է Գազայի հատվածում Իսրայելի հետ հրադադարի համաձայնագրի շրջանակներում ազատ արձակվելիք պատանդների ցուցակի փոխանցումը։ Այնուհետև՝ վարչապետ Բենիամին Նեթանյահուն հայտարարել է, որ Գազայում հրադադար չի սկսվի այնքան ժամանակ, քանի դեռ պաղեստինյան ՀԱՄԱՍ շարժումը չի հանձնել պատանդների ցուցակը, որոնք պետք է ազատ արձակվեն:

Ամենից շատ դիտված

16:00 Ողբերգական ավտովթարի պատասխանատուն նաև կառավարությունն է
20:51 Ինչպես է կայծակը հարվածում Սևանավանքի խաչին
19:59 Մի ամբողջ պետական բյուջե վստահել ենք մի մարդու, ով առաքինություն է համարում պարտք վերցնելը
22:02 Նարեկ Նալբանդյանը միայն մեկ բան պետք է ապացուցի` իր ահռելի կարողության օրինականությունը
08:19 Սերժ Սարգսյանն այցելում է Վեհափառին, նրանք առանձնանում են և մոտ 2 ժամ զրուցում․ «Հրապարակ»
15:59 Իշխանություններն էլ են արդեն մեծահարուստ, ինչ հարուստների հետ կապի մասին է խոսքը. հարցում
21:59 Կանգառը՝ ավտոկայանատեղի․ ուղևորները մեքենաների արանքով են հասնում ավտոբուսին
18:09 Սահմանադրական փոփոխությամբ Փաշինյանը բոլոր դատավորներին դնելու է տոտալ կախվածության մեջ
09:53 «44-օրյա պատերազմում զոհերի թիվը 3755 է»․ ՀՀ նախագահի աշխատակազմը վրիպակ է որակել նախագահի հնչեցրած թիվը
22:16 ՆԱՏՕ-ի չափանիշներով ինքնագնահատում՝ ՀՀ ՊՆ խաղաղապահ բրիգադում