Ուղիղ եթեր
Ներքին 1 տարի առաջ - 10:26 19-01-2025

2 եղբայրներ Տավուշի մարզում բնակվող թոշակառուից գնել են 5 խոշոր եղջերավոր անասուններ, բայց գումարի մի մասը վճարել են կեղծ թղթադրամներով. shamshyan.com

SHAMSHYAN.com-ի տեղեկություններով՝ հունվարի 16-ին խարդախության դեպք է տեղի ունեցել Տավուշի մարզում։ Այդ օրը ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչության Տավուշի բաժնում օպերատիվ տեղեկություններ են ստացել, որ Գեղարքունիքի մարզի բնակիչներ 24-ամյա Դանիել Զիրոյանը և 28-ամյա Միքայել Զիրոյանը 2024 թ. Հունիսին Տավուշի մարզի բնակիչ 72-ամյա Վաչագան Գրիգորյանից գնել են վերջինիս պատկանող 5 եղջերավոր անասունները, որի դիմաց վճարել են 1 մլն 180 հազար դրամ, որից 440 հազար դրամը եղել է հուշանվեր թղթադրամներ:

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, արդեն ոստիկանությունում Վ. Գրիգորյանը հայտնել է, որ 2024թ. հունիսի վերջերին Մովսես գյուղի այգիների տարածքից վաճառել է իրեն պատկանող 5 գլուխ խոշոր եղջերավոր անասուններ՝ 4 գլուխ հորթ, 1 գլուխ ցուլ 1 մլն 180 հազար դրամ գումարով Դ. Զիրոյանին և Մ. Զիրոյանին, նույն պահին Մ. Զիրոյանը իրեն է վճարել 1 մլն 180 հազար դրամ գումար 20 հազար անվանական արժույթներով, ով նշված գումարը պահել է իր տանը մետաղյա պահարանում, այնուհետև օրեր առաջ նկատել է, որ իրեն տրամադրված գումարից 440 հազար դրամ գումարը կեղծ է, այսինքն՝ 20 հազար դրամ անվանական արժույթով հուշանվեր թղթադրամներ են՝ 22 հատ:

Գ․ Շամշյանի տեղեկություններով Միքայել և Դանիել Զիրոյանները հարազատ եղբայրներ են։

Մանրամասները՝ սկզբնաղբյուր կայքում

Ամենից շատ դիտված

22:41 Փաշինյա՛ն, մենք գալիս ենք քեզ փոխարինելու. «Ուժեղ Հայաստան»
22:48 Այ տղա՛, դու ո՞վ դառար, որ զոհվածի մորը քաշքշես, դու ո՞վ դառար, որ նահատակվածի հորը կալանավորես. Ռուբեն Մխիթարյան
10:01 «Ուժեղ Հայաստան» դաշինքի հանրահավաքին ներկա էր շուրջ 80,000 քաղաքացի
10:05 Ճնշումներ՝ Հրազդանում, Փաշինյանի ստվերը՝ ԿԸՀ-ում, ՔՊ-ն՝ աշխատանքի տեղավորման գործակալություն․ Մամուլ
21:47 Ուղերձ՝ մեզ չսիրող մարդկանց. Ավինյանը խորհուրդ է տալիս՝ ում ընտրել
22:15 4 օրից հայ ժողովուրդը կայացնելու է վերջին տասնամյակների կարևոր որոշումներից մեկը, որովհետև երկրի գոյությունն է վտանգված. Սամվել Կարապետյան
23:05 Արթուր Օսիպյանը ուղերձ է հղել քրեակատարողական հիմնարկից
12:11 Ձերբակալվել է գյումրեցի լրագրող Արամ Դավթյանը
00:00 «Ուժեղ Հայաստան» կուսակցության հանրահավաքը՝ թռչնի թռիչքի բարձրությունից
23:50 Չորս օրից մեր պատմության համար վճռորոշ օր է․ Նարեկ Կարապետյան