Ներքին 1 տարի առաջ - 22:20 18-01-2025

ԱԱԾ աշխատակիցներ ներկայացող անձինք ինտերնետ պրովայդերներից պահանջում են թանկարժեք սարքեր գնել

Oragir.News-ը քաղաքացիներից ահազանգ է ստացել, որ մի քանի երիտասարդներ, ներկայանալով ԱԱԾ աշխատակից, հանդիպում են ինտերնետ պրովայդերների հետ և բացատրում հետևյալը․ «Ինտերնետ պրովայդերները պարտավոր են իրենց սարքավորումների մեջ տեղադրել թրաֆիքին հետևող սարքեր և այդ ամենը պետք է տեսանելի լինի ԱԱԾ-ի համար»։

Քաղաքացու խոսքով՝ տարօրինակ է, որ ԱԱԾ աշխատակից ներկայացած մարդիկ պրովայդերներին բանավոր են հանձնարարում դա անել՝ նշելով․ «Պետք է տվյալ սարքը տվյալ երկրից առնես։ Ցուցակ և հղումներ են տալիս։ Կապն էլ է բավականին թանկ, ինչքան մարզը հեռու է, այնքան թանկ է։ Եվ թե ինչու պրովայդերներն իրենց հաշվին պետք է գնեն այդ սարքը, առեղծված է»։

Մեզ դիմած քաղաքացին տեղեկացրեց, որ այդ սարքերի գինը 30-70 հազար եվրո է։

«Ինտերնետ պրովայդերները, եթե իմանային, որ նման ծախսի տակ են ընկնելու, ռեստորան կամ մեկ այլ բիզնես կբացեին։ Հիմա ասում են, որ հանձնարարությունը բանավոր է։ Կոչ եմ անում բոլոր ինտերնետ պրովայդերներին նման հանձնարարություն հանդիպելիս ԱԱԾ տնօրենի անունից գրավոր դիմում պահանջել»,- ասաց նա։


Ամենից շատ դիտված

16:36 Սամվել Ալեքսանյանի մուտքն արգելել են Ռուսաստան․ 6 ժամ պահել են Մոսկվայի օդանավակայանում. 168.am
19:22 Երևանում 53-ամյա տղամարդը, այցելելով հարազատների շիրիմներին, գերեզմանը հայտնաբերել է թալանված
08:22 Նոյեմբերի 9-ին ձյուն և անձրև է սպասվում․ եղանակը կտրուկ կցրտի
19:35 Սիսիանում բախվել են «Renault» մակնիշի կցորդիչով բեռնատարն ու «Ֆլեշ»-ի բենզին տեղափոխող ավտոցիստեռնը
19:47 Հետվճարը կհամարվի եկամուտ և կազդի նպաստների չափի վրա․ նոր փոփոխություններ՝ կենսաթոշակի և անապահովության համակարգում
08:00 Ուկրաինայի անվտանգության երաշխիքները մնում են բանակցությունների հիմնական թեման. Ռուբիո
19:00 Ես ի՞նչ մեղավոր եմ, որ բարձր եկամուտ ունեցողների շենքում եք բնակարան գնել․ համատիրության իրավաբանի իրավական տգիտությունը դատարանում
08:35 Վրաստանը 3 ամսում ավելի շատ ռուսների է արտաքսել, քան ամբողջ նախորդ տարի
18:30 Ինչու զավթեցին ակադեմիան
12:53 Եթե պետք է հակակոռուպցիոն պայքարում մերոնք և ձերոնք տրամաբանությունը լինի, չի ստացվի. Փաշինյան