Արտաքին 1 տարի առաջ - 16:17 18-01-2025

Պաղեստինը հայտնում է 24 ժամվա ընթացքում ավելի քան 20 պաղեստինցու մահվան մասին

Ավելի քան 20 պաղեստինցի է զոհվել և ավելի քան 80-ը վիրավորվել է վերջին 24 ժամվա ընթացքում իսրայելական ռազմական հրթիռակոծության հետևանքով։

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին ասվում է Պաղեստինի առողջապահության նախարարության տարածած հաղորդագրության մեջ։

Իսրայելի կողմից Գազայի հատվածի հրթիռակոծումը շարունակվում է, չնայած Իսրայելի և պաղեստինյան «ՀԱՄԱՍ» շարժման միջև հրադադարի համաձայնագրի վերջնաժամկետի մոտենալուն, որն, ըստ նախատեսվածի, ուժի մեջ է մտնելու հունվարի 19-ի առավոտյան:

Ամենից շատ դիտված