Ներքին 1 տարի առաջ - 12:56 18-01-2025

Պահանջել գործող վարչախմբից պատանդների ազատումը դարձնել բանակցվող «խաղաղության» պայմանագրի մաս. Չալաբյան

Երեկ Բաքվում հայ ժողովրդի և նրա ազատագրական պայքարի դեմ սկսված հաշվեհարդար-դատաստանի առաջին կադրերն էին հրապարակվել, և ինձ ծանոթ մարդկանցից շատերը հանդես եկան հուսահատություն և անզորություն պարունակող տարբեր մեկնաբանություններով, քանզի իսկապես այս պահին մենք պատանդառված մեր ընկերներին չենք կարողանում անմիջական օգնություն ցույց տալ: Այս մասին գրում է «Հայաքվե» ազգային քաղաքացիական միավորման համակարգող Ավետիք Չալաբյանը:

«Այստեղից սակայն չի հետևում, որ չենք կարող օգնել ընդհանրապես, և այստեղ յուրաքանչյուրիցս շատ բան է կախված: Մի քանի առաջարկ ներկայացնեմ ստորև, տեղի ունեցողի պատճառահետևանքային կապերի հստակ գիտակցությամբ՝

- պահանջել Հայաստանում գործող վարչախմբից պատանդների ազատումը դարձնել ներկայումս բանակցվող «խաղաղության» պայմանագրի անքակտելի մաս, և առանց դրա այդպիսի պայմանագիր չստորագրել, եթե նույնիսկ արդյունքում դրա ստորագրումը հետաձգվի,

- ավելի մեծ հաշվով, որպես կայուն խաղաղության նախապայման՝ դնել Արցախի ժողովրդի ինքնորոշման իրավունքի ճանաչումը Ադրբեջանի կողմից, և նրա կողմից հրաժարումը այդ իրավունքն իրացնելիս ռազմական հակամարտության մասնակիցների դեմ ցանկացած քրեական հետապնդումից,
- հրաժարվել Մինսկի խմբի լուծարման աղետաբեր գաղափարից, քանզի այն անմիջականորեն կապալեգիտիմացնի ողջ արցախյան պայքարը, և դուռ կբացի Ադրբեջանի կողմից էլ ավելի լկտի պահանջների առաջ, ներառյալ նաև արցախյան պայքարի մասնակիցների մասսայական արտահանձման,

- Սփյուռքի ազդեցիկ կենտրոնների ռեսուրսը կենտրոնացնել պատանդների ազատման խնդրի վրա, իրենց բնակության երկրներում լոբբիստական աշխատանքը դրա վրա սևեռելով: Հատուկ շեշտադրել աշխատանքը ՌԴ ղեկավարության հետ, քանի որ Բաքվում պատանդառված հայորդիները գտնվել են նրա խաղաղապահ ուժերի փաստացի պաշտպանության ներքո,

- Համաշխարհային հանրային կարծիքը սևեռել Բաքվում տեղի ունեցող դատաստանի վրա, ամեն կերպ հեղինակազրկելով այնտեղ իշխող ժառանգական բռնապետական համակարգը:

Եթե այսքանը բավարար չլինի, կարող ենք մտածել ավելի արմատական միջոցների մասին, մեր պատմության մեջ դրա մեծ փորձ կա: Իմ կողմից հանձնառություն եմ վերցնում սեփական առաջարկներին հետևողականորեն հետամուտ լինելու, մինչ այդ իմ զորակցություն եմ հայտնում մեր ազատագրական պայքարի ծանր բեռը աննահանջ տանող պատանդառված հայրենակիցներին՝ այս անգամ ի դեմս անվեհեր հրամանատար Լևոն Մնացականյանի, որի հետ պատիվ եմ ունեցել համագործակցել այն օրերին, երբ ինքը դեռ ղեկավարում էր Արցախի պաշտպանության բանակը: Աստված ձեզ պահապան, պինդ եղե՛ք», -գրել է նա:

Ամենից շատ դիտված

23:04 Փաշինյանը ձեռքին ինչ-որ բան էր թերթում ու ասում էր, թե Սամվել Կարապետյանը ինչքան պետք է նստի. տպավորություն է, որ դատավճիռը ձեռքին է
18:44 Նիկոլ Փաշինյան, այսօր Հ1-ի բանավեճն օգտագործեք և հերքե'ք իմ պնդումը, այլապես կարող եք դատի տալ․ Լիլիա Շուշանյան
23:34 «Մարտի 1»-ի գործը բացահայտված է. Քոչարյանը ընտրություններից հետո պետք է բանտ նստի. Փաշինյան
22:45 Սեկտաների թիրախում եմ. ինչու է Լիլուն թաքցնում իր քաղաքական դիրքորոշումը
23:27 Ուկրաինան առաջարկում է դադարեցնել հակամարտությունը․ Զելենսկին՝ Պուտինին
23:13 Թող գա տեսնենք՝ ով է կատուն, և ով է առյուծը. Փաշինյանը մեղադրել է Ծառուկյանին
17:11 Ոչ մի ադրբեջանցի չի կարող հող գնել այստեղ․ քաղաքացիները՝ «Սաֆարովի կանխարգելման» օրենքի մասին
18:06 Բագրատ Սրբազանի խափանման միջոցը փոխվեց տնային կալանքի
14:37 Հուսախաբված դուրս եկան. դաշնակցականը` խուզարկությունների վերաբերյալ
21:38 Հայկ Մարությանը Փաշինյանին հրավիրեց բանավեճի և հեռացավ դահլիճից