Մամուլ 1 տարի առաջ - 08:45 18-01-2025

Ինչո՞ւ է Բագրատ Սրբազանը մեկնել Իրան. Փաստ

«Փաստ» օրաթերթը գրում է.

«Փաստ» թերթի տեղեկություններով, Սրբազան պայքարի առաջնորդ Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանը նախօրեին մեկնել է Իրանի Իսլամական Հանրապետություն։

Բագրատ Սրբազանի առաջնորդած շարժման մեր աղբյուրը նշում է, որ Սրբազանը գաղտնի է պահել Իրան այցելելու մասին տեղեկությունը։ Այդ մասին տեղյակ չէ նույնիսկ շարժման քաղաքական խորհուրդը։ Մենք տեղեկացանք, որ առաջիկա երկու օրվա ընթացքում Բագրատ Սրբազանը քաղաքական հանդիպումներ է ունենալու Իրանի բարձրաստիճան պաշտոնյաների և հոգևորականների հետ։ Թե հարցերի ինչ շրջանակ է քննարկվելու, առայժմ ճշտել չհաջողվեց:

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում