Ուղիղ եթեր
Ներքին 1 տարի առաջ - 20:16 17-01-2025

Բաքվում ընթացող «դատավարությունները» հակասում են արդար դատաքննության իրավունքի պահանջներին․ ՀՀ ՄԻՊ

ՀՀ մարդու իրավունքների պաշտպանը հայտարարություն է տարածել Ադրբեջանում ապօրինի պահվող հայ գերիների իրավունքների խախտումների առնչությամբ․

«Մարդու իրավունքների պաշտպան Անահիտ Մանասյանն իր մանդատի շրջանակներում շարունակում է հետևել Ադրբեջանում ապօրինի ազատությունից զրկված բոլոր էթնիկ հայերի իրավունքներին առնչվող հարցերին՝ նկատի ունենալով մարդու իրավունքների համընդհանուր սկզբունքներն ու արժեքները պահպանելու կարևորությունը:

Բաքվում ընթացող՝ նրանց վերաբերելի բոլոր գործընթացները տեղի են ունենում մարդու իրավունքների համընդհանուր սկզբունքների ու արժեքների, միջազգային իրավական չափանիշների կոպտագույն խախտումներով։

Պաշտպանի շարունակական մշտադիտարկումները վկայում են, որ նույնիսկ մինչև անձանց ապօրինի ազատությունից զրկելն Ադրբեջանում ամենաբարձր մակարդակով նրանց արդեն իսկ պիտակավորում էին որպես «հանցագործ»: Ավելին, ադրբեջանական մեդիա տիրույթում և սոցիալական հարթակներում շարունակվում են լայնորեն տարածվել նշված անձանց ուղղված ատելություն ու թշնամանք պարունակող վիրավորանքներ, հայերին սպանելու, բռնության կոչեր և հայերի նկատմամբ խորքային ատելություն:

Ակնհայտ է, որ պետության կողմից հովանավորվող էթնիկ ատելության քարոզի և անմեղության կանխավարկածի խախտման պայմաններում Բաքվում ընթացող, այսպես կոչված, «դատավարությունները» հակասում են արդար դատաքննության իրավունքի պահանջներին, և չեն կարող դիտարկվել որպես արդար և անկողմնակալ դատարանի կողմից իրականացվող։ Այս գործընթացի ոչ իրավաչափ լինելու մասին մտահոգություններ են բարձրացնում տարբեր իրավապաշտպաններ, փաստաբաններ, հեղինակավոր միջազգային դերակատարներ:

Արդար դատաքննության իրավունքն ամրագրված է միջազգային իրավական մի շարք փաստաթղթերում։ Ընդ որում՝ նշված իրավունքի համատեքստում անմեղության կանխավարկածի սկզբունքի պահպանումը Մարդու իրավունքների եվրոպական դատարանի կողմից դիտարկվում է մի քանի հարթություններում, այդ թվում՝ պետական մարմինների և զանգվածային լրատվության միջոցների կողմից այդ սկզբունքի պահպանման անհրաժեշտության տեսանկյունից։

Տարբեր դերակատարների կողմից բարձրացված մտահոգությունները վկայում են նաև, որ քրեական հետապնդման ներքո գտնվող էթնիկ հայերը զրկված են արդար դատաքննության իրավունքի բաղադրատարր հանդիսացող դատավարական երաշխիքներից, այդ թվում՝ իրենց ընտրած պաշտպանի միջոցով արդյունավետ պաշտպանության և համապատասխան երաշխիքների առկայությամբ թարգմանչի օգնությունը ստանալու իրավունքներից։ Մարդու իրավունքների պաշտպանը կիսում է պաշտպանության իրավունքի արդյունավետ իրականացման հետ կապված մտահոգությունները:

Ավելին, ինչպես ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի, տարբեր իրավապաշտպան կազմակերպությունների, այնպես էլ միջազգային հեղինակավոր կառույցների զեկույցներում (օրինակ՝ «Human Rights Watch», ՄԱԿ-ի խոշտանգումների դեմ կոմիտե) պարբերաբար մտահոգություններ են ներկայացվել ազատությունից զրկված էթնիկ հայերի նկատմամբ խոշտանգումների և վատ վերաբերմունքի դրսևորումների առնչությամբ:

Մարդու իրավունքների պաշտպանն ընդգծում է, որ ոլորտում մանդատ ունեցող բոլոր դերակատարները, այդ թվում՝ միջազգային, պետք է շուտափույթ և պատշաճ քայլեր ձեռնարկեն խնդրի լուծման ուղղությամբ։ Պաշտպանն իր մանդատի ներքո շարունակում է հասցեագրել այս բոլոր խնդիրները մարդու իրավունքների պաշտպանության մանդատ ունեցող դերակատարներին»:

Ամենից շատ դիտված

23:04 Փաշինյանը ձեռքին ինչ-որ բան էր թերթում ու ասում էր, թե Սամվել Կարապետյանը ինչքան պետք է նստի. տպավորություն է, որ դատավճիռը ձեռքին է
18:44 Նիկոլ Փաշինյան, այսօր Հ1-ի բանավեճն օգտագործեք և հերքե'ք իմ պնդումը, այլապես կարող եք դատի տալ․ Լիլիա Շուշանյան
23:34 «Մարտի 1»-ի գործը բացահայտված է. Քոչարյանը ընտրություններից հետո պետք է բանտ նստի. Փաշինյան
22:45 Սեկտաների թիրախում եմ. ինչու է Լիլուն թաքցնում իր քաղաքական դիրքորոշումը
23:27 Ուկրաինան առաջարկում է դադարեցնել հակամարտությունը․ Զելենսկին՝ Պուտինին
23:13 Թող գա տեսնենք՝ ով է կատուն, և ով է առյուծը. Փաշինյանը մեղադրել է Ծառուկյանին
17:11 Ոչ մի ադրբեջանցի չի կարող հող գնել այստեղ․ քաղաքացիները՝ «Սաֆարովի կանխարգելման» օրենքի մասին
18:06 Բագրատ Սրբազանի խափանման միջոցը փոխվեց տնային կալանքի
21:38 Հայկ Մարությանը Փաշինյանին հրավիրեց բանավեճի և հեռացավ դահլիճից
22:57 Ադրբեջանցիների` այսպես կոչված «վերադարձի» սպառնալիքը իրական է. Նարեկ Կարապետյան