copy image url
Ներքին 2 շաբաթ առաջ - 17:37 17-01-2025

Վերահսկել բոլորի եկամուտները․ հայտարարագրման գործընթացի մասին

2024 թվականից մեկնարկել է Ֆիզիկական անձանց եկամուտների համընդհանուր հայտարարագրման համակարգի երկրորդ փուլը, որի շրջանակում 2024 թվականի հաշվետու տարվա համար հայտարարագրերը ներկայացվում են մինչև 2025 թվականի մայիսի 1-ը ներառյալ։

Թեմայի վերաբերյալ Oragir.News-ը զրուցել է տնտեսագետ, հաշվապահ Էլզա Գինեցյանի հետ։

​​​​​

«2025 թվականի մինչեւ մայիսի 1-ը այն քաղաքացիները, ովքեր 2024 թվականի ընթացքում համարվել են վարձու աշխատող, 2024 թվականի ընթացքում ստացել են քաղաքացիաիրավական պայմանագրերի շրջանակում հարկվող եկամուտ, 2024 թվականի դեկտեմբերի 31-ի դրությամբ զբաղեցրել են «Հանրային ծառայության մասին» ՀՀ օրենքով սահմանված պետական ծառայության, համայնքային ծառայության և/կամ հանրային պաշտոն, 2024 թվականի դեկտեմբերի 31-ի դրությամբ հանդիսացել են 2023 թ.-ի արդյունքներով 1 մլրդ դրամ և ավելի համախառն եկամուտ հայտարարագրած ՀՀ ռեզիդենտ առևտրային կազմակերպության մասնակից, 2024 թվականի ընթացքում «Փողերի լվացման և ահաբեկչության ֆինանսավորման դեմ պայքարի մասին» ՀՀ օրենքով համարվել են իրավաբանական անձի իրական շահառու, 2024 թվականի ընթացքում ստացել են 20 մլն դրամի չափով կամ ավելի փոխառություն, պետք է ներկայացնեն հայտարարագրեր։
Հայտարարագրման գործընթացը նորություն է քաղաքացիների համար, բայց նախորդ տարի 2023 թվականի համար 2024 թվականին ևս ներկայացվել են հայտարարագրեր 20 մլն և ավել փոխառություն ստացած ՀՀ քաղաքացիները»,- Oragir.News-ի հետ զրույցում հայտարարեց Էլզա Գինեցյանը։
Հաշվապահի խոսքով` խուճապը բխում է նրանից, որ քաղաքացիները այնքան էլ լավ տեղեկացված չեն ընդհանուր գործընթացից, սակայն գործընթացը ինքնին բարդություն չի ներկայացնում իրենից։
«Պետք է պարզապես հետևել քայլերին, որը և‘ ՊԵԿ-ը, և‘ ֆինանսների նախարարությունը և շատ լրագրողներ, անհատներ լծված են այս գործընթացին, որ մարդկանց իրազեկեն թե ընդհանուր հայտարարագրման գործընթացը ինչպես է լինելու։
Նախ պետք է ունենալ նույնականացման քարտ (ID card), հետո պիտի ակտիվացնել էլեկտրոնային ստորագրությունը`մոտենալով կապի օպերատորներին ակտիվացնել էլեկտրոնային ստորագրությունը։
Հետո էլեկտրոնային ստորագրությունը ունենալուց հետո կարող են էլեկտրոնային եղանակով ներկայացնել հայտարարագիրը»,-շարունակում է տնտեսագետը։
Էլզա Գինեցյանը օրինակ է բերում նախորդ տարվա փորձը, երբ ՊԵԿ-ը քաղաքացիներին ընդառաջ գնալով երկարաձգեց հայտարարագրման ժամկետը։

«Նախորդ տարի արդեն ունեցել ենք իրավիճակ, երբ որոշ քաղաքացիներ չունեին նույնականացման քարտ, տեսնելով անձնագրային բաժանմունքների ծանրաբեռնվածությունը ՊԵԿ-ը ժամկետի փոփոխություն մտցրեց և մայիսի 1-ի փոխարեն թույլ տվեց, որ այն քաղաքացիները, ովքեր արդեն իսկ դիմել էին նույնականացման քարտի համար, հայտարարագրերը ներկայացնեն մինչեւ հուլիսի 21-ը և այդ ժամկետում մարդիկ ներկայացրեցին իրենց հայտարարագրերը և ոչ մի խնդիր չառաջացավ»,-շարունակում է հաշվապահը։
Գինեցյանն այն կարծիքին չէ, որ համակարգը ներդրվել է քաղաքացիներին տուգանելու, հավելյալ բեռ սահմանելու համար, այլ համակարգը ներդրվել է հասկանալու համար, թե մարդիկ ինչքան եկամուտ ունեն։

«Այն քաղաքացիները, ովքեր ստանում են եկամուտներ և թաքցնում են այդ եկամուտները կարծում եմ այնքան էլ արդար չէ այն մարդկանց հանդեպ, ովքեր բարեխղճորեն աշխատում ու վճարում են իրենց հարկերը։ Սա նաև լավ հնարավորություն է։ Գիտեք, որ կան սոցիալական տարբեր ծրագրեր, որ եթե մենք հայտարարագրում ենք և ունենք սոցիալական ծախսեր` առողջապահության և կրթության գծով, ապա կարող ենք տարեկան 100.000 դրամի չափով գումար հետ ստանալ։ Մեր կատարած սոցիալական ծախսերի մասով 50.000 դրամ առողջապահության և 100.000 դրամ կրթության մասով, բայց այս երկու ծախսերը միասին չպետք է գերազանցեն 100.000 դրամը։

Այսինքն եթե դու ունեք 100 000 դրամի առողջապականից ծախս, 100 000 դրամ կրթականից դու պետք է որոշես, թե որը հետ ստանաս։
Եթե դու ունես 50 000 դրամի կրթականից, 100 000 դրամ առոջղապահանից, ապա կարող ես կրթականից չօգվես, միայն առողջապահակնի 100 000ը վերցնես»,-շարունակում է Էլզա Գինեցյանը։
Հաշվապահը ներկայացնում է, թե ինչ հետեւանքներ կարող են առաջանալ, եթե քաղաքացիները չներկայացնեն իրենց հայտարարագրերը։

«Եթե մենք հայտարարագիր չենք ներկայացնում, ծանուցումով իրազեկում են։
Դրանից հետո եթե 30 օրվա ընթացքում մենք կրկին չենք ներկայացնում հայտարարագիրը, տուգանք է սահմանվում 5.000 դրամի չափով։ Եթե տուգանքից հետո էլի չենք ներկայացնում հայտարարագիր, տուգանքի չափը կրկնապատկվում է դառնալով 10.000 դրամ»,-եզրափակում է տնտեսագետ, հաշվապահ Էլզա Գինեցյանը։

Ամենից շատ դիտված