Ներքին 1 տարի առաջ - 23:36 16-01-2025

Այսօր ՀՀ դպրոցների մոտ 22%-ը փաստացի «գլխատված» է

Պատմաբան, կրթության փորձագետ Վանո Կարապետյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․ «Այսօր ՀՀ դպրոցների մոտ 22%-ը փաստացի «գլխատված» է

Մեր շատ սիրելի ԿԳՄՍ նախարարության բարեփոխումների արդյունքում Հանրակրթական պետական կրթական ծրագրեր իրականացնող ուսումնական հաստատությունների մոտ 22%-ը, իրավաբանական առումով, մնացել է առանց ղեկավարի։ Ասածիս ապացույցը ԿԳՄՍ նախարարության պաշտոնական կայքում (https://escs.am/am) դրված հայտարարություններն են։ Քիչ չեն նաև այն դպրոցների թիվը, որոնք արդեն 1 (մեկ) ուսումնական տարի փաստացի տնօրեն չունեն։

Այս թվերը երկրաչափական պրոգրեսիայով աճելու են, փաստացի կրթական ոլորտը գլխատվում է։ Իսկ այն դպրոցներում, որտեղ տնօրեններ չկան, հիմնականում մարզպետները, Երևանի քաղաքապետը և ԿԳՄՍ նախարարությունը, որպես կանոն, նշանակում են ՔՊ-ականի, ՔՊ-ականի բարեկամի կամ էլ ՔՊ-ին հավատարմության երդում տված անձի։

Ես այս թեմայի վերաբերյալ բազմաթիվ հարցազրույցներ եմ տվել (օրինակ՝
https://www.facebook.com/vanokarapetyan1992/videos/604158258961694/?app=fbl)։ Ցավոք սրտի, այս թեմայով իմ բոլոր մտահոգություններն ու դիտարկումները այսօր դառնում են իրականություն։

Հավելեմ նաև, որ այսօր դպրոցում նույնիսկ հասարակ հավաքարարը պետք է ՔՊ-ական լինի կամ այս կամ այն ձևով ՔՊ-ի հետ սերտ հարաբերությունների մեջ եղած լինի, թե չէ հաստատ դպրոցում հավաքարարի պաշտոնի չի նշանակվի։

Ու, ինչպես մի անգամ ինձ ասաց ծանոթ մի ՔՊ-ական․ «Եկել է մեր ժամանակը»։ Այո՛, չեմ առարկում՝ եկել է իրենց և իրենց խամաճիկների ժամանակը։

ԱՄՓՈՓՈՒՄ
Նիկոլ Փաշինյանի և Ժաննա Անդրեասյանի վարած կրթության քաղաքականությունից բխող բարեփոխումները հանգեցնում են կառավարման ճգնաժամի։

Վանո Կարապետյան
16.01.2025թ.»

Ամենից շատ դիտված

16:36 Սամվել Ալեքսանյանի մուտքն արգելել են Ռուսաստան․ 6 ժամ պահել են Մոսկվայի օդանավակայանում. 168.am
19:22 Երևանում 53-ամյա տղամարդը, այցելելով հարազատների շիրիմներին, գերեզմանը հայտնաբերել է թալանված
08:22 Նոյեմբերի 9-ին ձյուն և անձրև է սպասվում․ եղանակը կտրուկ կցրտի
19:35 Սիսիանում բախվել են «Renault» մակնիշի կցորդիչով բեռնատարն ու «Ֆլեշ»-ի բենզին տեղափոխող ավտոցիստեռնը
19:47 Հետվճարը կհամարվի եկամուտ և կազդի նպաստների չափի վրա․ նոր փոփոխություններ՝ կենսաթոշակի և անապահովության համակարգում
19:00 Ես ի՞նչ մեղավոր եմ, որ բարձր եկամուտ ունեցողների շենքում եք բնակարան գնել․ համատիրության իրավաբանի իրավական տգիտությունը դատարանում
08:00 Ուկրաինայի անվտանգության երաշխիքները մնում են բանակցությունների հիմնական թեման. Ռուբիո
08:35 Վրաստանը 3 ամսում ավելի շատ ռուսների է արտաքսել, քան ամբողջ նախորդ տարի
18:30 Ինչու զավթեցին ակադեմիան
12:53 Եթե պետք է հակակոռուպցիոն պայքարում մերոնք և ձերոնք տրամաբանությունը լինի, չի ստացվի. Փաշինյան