Ավելին 1 տարի առաջ - 23:21 16-01-2025

78 տարեկանում մահացել է ամերիկացի նշանավոր ռեժիսոր Դեյվիդ Լինչը

78 տարեկանում մահացել է ամերիկացի նշանավոր ռեժիսոր, սցենարիստ և պրոդյուսեր Դեյվիդ Լինչը։ «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ նրա մահվան մասին «Ֆեյսբուք»-ի էջում տեղեկացրել է նրա ընտանիքը։

Դեյվիդ Լինչը կինոյի աշխարհում հայտնի էր իր եզակի ռեժիսորական ոճով և սյուրռեալիստական մոտեցումներով։ Նրա ֆիլմերն ու սերիալները միշտ առանձնացել են բարդ և խորհրդավոր սյուժեներով, որոնք հաճախ ներկայացրել են մարդկային հոգեբանության մութ կողմերը։

Լինչը ստացել է բազմաթիվ հեղինակավոր մրցանակներ, ներառյալ՝ Կաննի կինոփառատոնի «Ոսկե արմավենու ճյուղ» (2001), Վենետիկի կինոփառատոնի պատվավոր «Ոսկե առյուծ» (2006), երեք անգամ առաջադրվել է Օսկարի՝ «Լավագույն ռեժիսոր» անվանակարգում։

Լինչը նաև հայտնի է իր աշխատանքներով հեռուստատեսությունում, հատկապես «Թվին Փիքս» սերիալով, որը կոտրեց հեռուստատեսության ավանդական ձևաչափը և դարձավ կուլտային ստեղծագործություն։

Ամենից շատ դիտված

13:00 Երկաթգծերում փողային խառնաշփոթ է
16:00 Սասուն Միքայելյանի ձերբակալված սանիկից հեղափոխությունից առաջ բռնագանձել են 194 հազար դրամը
11:35 Ռուսաստանից և այլ երկրներից դեպի Երևան 16 չվերթ ուշանում է
22:53 Ջարդարարները պատասխան կտան, իշխանությունները կզբաղվեն գնաճով․ Մակրոն
11:41 ՔՊ-ականները նեղվել են Գյումրու տոնից, կարծես խանգարել ենք բյուջեից միլիոններ դուրս գրել․ Կարապետյան
11:02 Երևանում 20-ամյա աղջիկը մարմնական վնասվածքներ է պատճառել 34-ամյա զուգընկերոջը․ բժիշկները պայքարում են նրա կյանքի համար
10:49 «Սենսեյ Անդո» մականվամբ տղամարդը Այնթապի մարզասրահում ռետինե խողովակով հարվածել է 11-ամյա տղային
10:21 Ալեն Սիմոնյանը դատարանում պարտվել է Էդգար Ղազարյանին
09:08 «Մոսկվա» կինոթատրոնի մոտ «Kia»-ն վրաերթի է ենթարկել հետիոտնի․ վերջինը տեղափոխվել է հիվանդանոց
22:27 Թրամփն աջակցություն է հայտնել Նեթանյահուին առաջիկա ընտրություններում