Ներքին 1 տարի առաջ - 21:26 16-01-2025

Դավիթ Խուդաթյանն այսօր աշխատանքային խորհրդակցություն է անցկացրել

ՀՀ ՏԿԵ նախարար Դավիթ Խուդաթյանն այսօր աշխատանքային խորհրդակցություն է անցկացրել «Ճանապարհային դեպարտամենտ» հիմնադրամում, այս մասին հայտնում են նախարարությունից։

«Հիմնադրամի գործադիր տնօրեն Արմեն Զոհրաբյանը, տնօրենի տեղակալները ներկայացրել են ընթացիկ տարում պլանավորված աշխատանքները, դրանց կատարման ընթացքը։

Քննարկվել են նոր նախագծման աշխատանքների, մրցութային գործընթացների իրականացման, նախորդ տարիներից չընդունված օբյեկտների հետագա ընթացքի վերաբերյալ հարցեր։

Նախարարը հանձնարարել է խստությամբ մոտենալ ճանապարհների որակին, բացառել անորակ, թերություններով ճանապարհների կառուցումը և շահագործման ընդունումը։

Նախարարը նաև հանձնարարել է քայլեր ձեռնարկել «Ճանապարհային դեպարտամենտի» լաբորատորիայի կարողություններն ավելացնելու ուղղությամբ։

Այսուհետ Հայաստանում կառուցվող բոլոր ճանապարհներից՝ թե պետական միջոցներով, թե սուբվենցիոն, պետք է նմուշառում իրականացվի նաև «Ճանապարհային դեպարտամենտի» լաբորատորիայի կողմից, ինչը հիմք կդառնա վճարումներ կատարելու և ճանապարհը շահագործման ընդունելու համար։

Քննարկվել են ճանապարհաշինության մեջ օգտագործվող նյութերի որակի վերահսկողությանը վերաբերող հարցը, անդրադարձ է կատարվել աշխատանքային այլ թեմաների ևս»,-ասված է հաղորդագրության մեջ։

Ամենից շատ դիտված

16:36 Սամվել Ալեքսանյանի մուտքն արգելել են Ռուսաստան․ 6 ժամ պահել են Մոսկվայի օդանավակայանում. 168.am
19:22 Երևանում 53-ամյա տղամարդը, այցելելով հարազատների շիրիմներին, գերեզմանը հայտնաբերել է թալանված
08:22 Նոյեմբերի 9-ին ձյուն և անձրև է սպասվում․ եղանակը կտրուկ կցրտի
19:35 Սիսիանում բախվել են «Renault» մակնիշի կցորդիչով բեռնատարն ու «Ֆլեշ»-ի բենզին տեղափոխող ավտոցիստեռնը
19:47 Հետվճարը կհամարվի եկամուտ և կազդի նպաստների չափի վրա․ նոր փոփոխություններ՝ կենսաթոշակի և անապահովության համակարգում
19:00 Ես ի՞նչ մեղավոր եմ, որ բարձր եկամուտ ունեցողների շենքում եք բնակարան գնել․ համատիրության իրավաբանի իրավական տգիտությունը դատարանում
08:00 Ուկրաինայի անվտանգության երաշխիքները մնում են բանակցությունների հիմնական թեման. Ռուբիո
08:35 Վրաստանը 3 ամսում ավելի շատ ռուսների է արտաքսել, քան ամբողջ նախորդ տարի
18:30 Ինչու զավթեցին ակադեմիան
12:53 Եթե պետք է հակակոռուպցիոն պայքարում մերոնք և ձերոնք տրամաբանությունը լինի, չի ստացվի. Փաշինյան