Ներքին 1 տարի առաջ - 20:47 16-01-2025

Հերոսի տունը թալանող կասկածյալներից մեկի նկատմամբ դատարանը տնային կալանքի որոշում է կայացրել. մյուս կասկածյալը նրա ազգականն է. shamshyan.com

SHAMSHYAN.com-ը հունվարի 12-ին ֆոտոռեպորտաժ, տեսանյութ էր հրապարակել ՀՀ Ներքին գործերի նախարարության Գեղարքունիքի քրեական ու համայնքային ոստիկանների կողմից բացահայտված՝ Ջերմուկում հանուն Հայաստանի իր կյանքը զոհաբերած հերոսի տունը թալանողներից մեկին հայտնաբերելու մասին։

Այսօր՝ հունվարի 16-ին, SHAMSHYAN.com-ը նամակ է ստացել, որով նամակագիրը հայտնում է. «Գողությունը հերոսի տանից, որ եղավ, նկարի տակից, իմ եղբորը առանց հիմքերի նկարել ու տեղադրել եք ձեր բոլոր սոցցանցերում ու պղծում են, դատարանի որոշմամբ ազատվեց (հավանաբար նկատի ունի իր եղբորը), քանի որ գտել են իրական գողին, ես սպասում եմ ձեր արձագանքներին»։

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, երեկ ՀՀ քննչական կոմիտեի Գեղարքունիքի մարզային քննչական վարչության Սևանի քննչական բաժնի քննիչը միջնորդություն է ներկայացրել Գեղարքունիքի մարզի ընդհանուր իրավասության Վարդենիսի դատարան, որպեսզի դատարանը երկամսյա կալանքի որոշում կայացնի գողության կասկածանքով հայտնաբերված ու ձերբակալված -ի նկատմամբ։

Դատավոր Վարդան Հարությունյանը, դռնփակ դատական նիստն անցկացնելուց և խորհրդակցական սենյակից վերադառնալուց հետո, որոշում է կայացրել ոչ թե երկամսյա, այլ տնային կալանքի։

Հետևաբար, դատարանը ոչ թե ազատել է նրան, այլ որոշում է կայացրել, որ նա պետք է լինի տնային կալանքի տակ։

Իսկ նամակագրի հայտնած անձը, որ իրական գողին գտել են, այդ հանցագործությունը կատարելու կասկածանքով ոստիկանների կողմից հայտնաբերվել է նաև տնային կալանք ստացածի ազգականը, ում այսօր պետք է տեղափոխեն դատարան, քանի որ քննիչը միջնորդություն է ներկայացնելու՝ նրա նկատմամբ խափանման միջոց կալանքը ընտրելու վերաբերյալ։

Ամենից շատ դիտված

10:01 «Ուժեղ Հայաստան» դաշինքի հանրահավաքին ներկա էր շուրջ 80,000 քաղաքացի
10:05 Ճնշումներ՝ Հրազդանում, Փաշինյանի ստվերը՝ ԿԸՀ-ում, ՔՊ-ն՝ աշխատանքի տեղավորման գործակալություն․ Մամուլ
23:04 Փաշինյանը ձեռքին ինչ-որ բան էր թերթում ու ասում էր, թե Սամվել Կարապետյանը ինչքան պետք է նստի. տպավորություն է, որ դատավճիռը ձեռքին է
18:44 Նիկոլ Փաշինյան, այսօր Հ1-ի բանավեճն օգտագործեք և հերքե'ք իմ պնդումը, այլապես կարող եք դատի տալ․ Լիլիա Շուշանյան
12:21 Արթուր Օսիպյանի առողջական վիճակը ակնհայտորեն վատթարանում է. փաստաբանը նրա ուղերձն է հրապարակել
12:11 Ձերբակալվել է գյումրեցի լրագրող Արամ Դավթյանը
22:45 Սեկտաների թիրախում եմ. ինչու է Լիլուն թաքցնում իր քաղաքական դիրքորոշումը
23:34 «Մարտի 1»-ի գործը բացահայտված է. Քոչարյանը ընտրություններից հետո պետք է բանտ նստի. Փաշինյան
11:28 Վաղ առավոտից խուզարկում են Գյումրիի ՀՅԴ գրասենյակը
13:00 ՔՊ-ական պատգամավորի որդու աշխատավարձը տարեցտարի աճում է միլիոններով. Արմեն Խաչատրյանի ընտանիքի «ապագան»