Ուղիղ եթեր
Ներքին 1 տարի առաջ - 18:18 16-01-2025

Սրբուհի Գալյանը ներկայացրել է ՀԿԱԾ նոր պետին

Արդարադատության նախարար Սրբուհի Գալյանը Հարկադիր կատարումն ապահովող ծառայության կենտրոնական մարմնի, Երևան քաղաքի և տարածքային ստորաբաժանումների ղեկավար կազմին է ներկայացրել Ծառայության նորանշանակ պետ Սիրո Ամիրխանյանին: Շնորհավորելով Ծառայության նոր ղեկավարին՝ նախարարը խոսել է նրա մասնագիտական բարձր որակների մասին: Նախարարը շեշտել է իրավական ոլորտում Սիրո Ամիրխանյանի մեծ փորձը՝ համոզմունք հայտնելով, որ նրա գործնական, տեսական հմտություններն ու գիտելիքները նպաստելու են Ծառայության առաքելությանը: Խոսելով ՀՀ ԱՆ ՀԿԱԾ-ի մասին՝ Սրբուհի Գալյանն ընդգծել է դրա դերը ժողովրդի ընկալումների ձևավորման հարցում՝ ուշադրություն հրավիրելով այն հանգամանքին, որ հենց այս ծառայությունն է գտնվում արդարադատության իրականացման վերջին օղակում: Նախարարն անդրադարձել է նաև համակարգում առկա խնդիրներին՝ դրանց լուծման հարցում ակնկալելով հստակ տեսլական և ճանապարհ:

Ծառայության նորանշանակ պետը շնորհակալություն է հայտնել ՀՀ վարչապետին և Արդարադատության նախարարին վստահության համար՝ հավաստիացնելով, որ գործադրելու է բոլոր ջանքերն ի նպաստ Ծառայության հետագա գործունեության:

Ամենից շատ դիտված

22:41 Փաշինյա՛ն, մենք գալիս ենք քեզ փոխարինելու. «Ուժեղ Հայաստան»
22:48 Այ տղա՛, դու ո՞վ դառար, որ զոհվածի մորը քաշքշես, դու ո՞վ դառար, որ նահատակվածի հորը կալանավորես. Ռուբեն Մխիթարյան
10:01 «Ուժեղ Հայաստան» դաշինքի հանրահավաքին ներկա էր շուրջ 80,000 քաղաքացի
10:05 Ճնշումներ՝ Հրազդանում, Փաշինյանի ստվերը՝ ԿԸՀ-ում, ՔՊ-ն՝ աշխատանքի տեղավորման գործակալություն․ Մամուլ
21:47 Ուղերձ՝ մեզ չսիրող մարդկանց. Ավինյանը խորհուրդ է տալիս՝ ում ընտրել
22:15 4 օրից հայ ժողովուրդը կայացնելու է վերջին տասնամյակների կարևոր որոշումներից մեկը, որովհետև երկրի գոյությունն է վտանգված. Սամվել Կարապետյան
23:05 Արթուր Օսիպյանը ուղերձ է հղել քրեակատարողական հիմնարկից
00:00 «Ուժեղ Հայաստան» կուսակցության հանրահավաքը՝ թռչնի թռիչքի բարձրությունից
12:11 Ձերբակալվել է գյումրեցի լրագրող Արամ Դավթյանը
23:50 Չորս օրից մեր պատմության համար վճռորոշ օր է․ Նարեկ Կարապետյան