Ուղիղ եթեր
Միտք Ներքին 1 տարի առաջ - 09:15 16-01-2025

Դրսում ապրող բարեկամը այդ պետությանը վճարում է հարկ, ինչո՞ւ են այստեղ նորից այդ գումարը հարկում

Հրայր Կամենդատյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․

Թվայնացված ստրկություն !
720,000 հոգի պետք է հայտարարագիր ներկայացնի: Փորձեմ հնարավորինս մատչելի ներկայացնել, թե սովորական քաղաքացին ինչ քայլեր պետք է ձեռնարկի և իհարկե ինչ խնդիրներ կան:

Այսպիսով, եթե չունեք նույնականացման քարտ ID ապա շտապեք հերթագրվել անձնագրայիններում, ստանալուց հետո մոտենում եք ձեր հեռախոսահամարի օպերատորի գրասենյակ( Viva, Ucom, Team…) եվ իրենց օգնությամբ ստանում էլեկտրոնային ստորագրություն(mID)

Այնուհետև մոտենում եք այն բանկ կամ բանկեր, որտեղով, որ ձեր աշխատավարձն եք ստանում կամ այլ փոխանցումներ(կարճ ասած քանի բանկ ու հաշիվներ ունեք) վերցնում եք քաղվածքը/ները որտեղ երևում է 2024-ի հունվարի 1-ից մինչև 2024-ի դեկտեմբերի 31-ի շարժը:Եթե ունեք online banking ապա կարող եք քաղվածք չվերցնել եվ տվյալները ձեռք բերել այդ գործիքի միջոցով։

Այնուհետև ՊԵԿ-ի կայքով կամ հեռախոսային ծրագիրը ներբեռնելով սկսում եք լրացնել:
2 տեսակի դաշտեր են առկա.
1-Հարկվող եկամուտներ և 2-Չհարկվող եկամուտներ:
1-ին, Հարկվող եկամուտներ պատուհաններում լրացվում է կամ արդեն ինքնաշխատ ասել է, թե ավտոմատ կերպով լրացված կտեսնեք, եթե գրանցված աշխատել եք և այդ հաստատության հաշվապահը ձեր հարկերը վճարել է, կամ քաղիրավ պայմանագրով եք աշխատռծ կրկին դիմացի կողմի հաշվապահը փոխանցել է ձեր հարկերը:
2-րդի՝ Չհարկվող եկամուտներ դաշտում լրացնելու եք ԻՆՔՆՈւՐՈւՅՆ:
Այստեղ լրացնում եք բանկի քաղվածքով երևացող բոլոր +ները, ավելի պարզ ասած ինչքան ձեր քարտին կամ հաշվեհամարին գումար են փոխանցել....(Այ էստեղ տեղին է բարկանալը, բայց շարունակեք կարդալ) ինչ, որ գրեք այս դաշտում ՊԵԿ-ը հարկ չի պահանջի դրանց համար, բայց, եթե կասկածելի մեծ ու պարբերաբար ստացված գումարներ եղան հաստատ ձեզ կհիշեն((
ԽՆԴԻՐՆԵՐ
—————————————
Եթե օրինակ, որոշեք որևէ մեկի բուժման համար գումար փոխանցել այլևս հիշեք, որ հայտարարագրելու եք, կամ, որ ընկերներով կաֆե եք գնում և ձեր մյուս ընկերոջը փոխանցում հաշվի վճարը նա այլևս հայտարարագրելու է(

Կամ, որ ընտանիքի անդամին գումար եք փոխանցում բանկով նա պետք է հայտարարագրի:
Եթե պարտքով գումար եք տվել որևէ մեկին, օրինակ 50,000 դրամ և նա ետ է վերադարձնում նույնչափ ապա հայտարարագրում եք, բայց հարկ չեք վճարում դրանից, իսկ, եթե ավելացված %—ով է ետ վերադարձնում ուրեմն հարկ եք վճարելու(

Գամ ավելի տիպիկ հայկական խնդրին, պարզ է, որ բնակչության մեծամասնությունն ունի սփյուռքում բարեկամներ կամ հենց ընտանիքի անդամներ, ովքեր հաճախ կամ հազվադեպ գումար են ուղարկում Հայաստանում բնակվող բարեկամին, ընտանիքին և այլն:

Ուրեմն 2026 թվականին, երբ կներկայացնեք այս տարվա 2025)-ի հայտարարագիրը, ապա սկսելու եք հարկ վճարել պետությանը ձեր դրսում ապրող ընտանիքի անդամի կողմից ուղարկված գումարից, ՈւՇԱԴՐՈւԹՅՈւՆ 2025-ի հունվարի 1-ից սկսած արդեն ՎԵՐԱԲԵՐՎՈւՄ Է ձեզ:

Ահա 2024-ի ընթացքում ստացածի համար ՊԵԿ-ը բարի է գտնվել և միայն պահանջում են զուտ հայտարարագրեք, բայց գումար չի գանձի:

Նախ դրսում ապրողը բարեկամը աշխատում եվ այդ պետությանը վճարում է հարկ, իսկ իր խնայողություններից ուղարկում Հայաստանում ապրող բարեկամին, էլ ինչու՞ են այստեղ նորից այդ գումարը հարկում:

Հետո ՊԵԿ-ը պատճառաբանում է, թե նպատակը ավելի շատ հարկ հավաքագրելը չէ, այլ քաղաքացիներից ֆինանսական ինֆորմացիա ստանալը:

Բա էդ դեպքում ինչո՞ւ օրենսդրորեն փոփոխություն մտցրին և բոլոր բանկերում ստացան գաղտնիության տվյալների մուտքի արտոնություն, էսպես, թե էնպես տեսնում եք էս ամենն ինչի՞ համար է:
Իմիջայլոց անցյալ տարի գործընթացը լրիվ տապալվել է,մոտ 120000 հայտարարագիր ներկայացնելու պարտավորություն ունեցողների կեսն էլ չի ներկայացրել։ Եվ այս ամեն ինչի հեղինակը եվ կյանքի կոչողը ֆինանսական տգետ մեկն է, բառացի բացարձակ տգետը։ Մի երկու օր առաջ այդ գիտելիքազուրկը հայտարարեց որ տնտեսությունը տնտեսական վարքագիծ է ))))))))):

Ամենից շատ դիտված

10:05 Ճնշումներ՝ Հրազդանում, Փաշինյանի ստվերը՝ ԿԸՀ-ում, ՔՊ-ն՝ աշխատանքի տեղավորման գործակալություն․ Մամուլ
10:01 «Ուժեղ Հայաստան» դաշինքի հանրահավաքին ներկա էր շուրջ 80,000 քաղաքացի
18:44 Նիկոլ Փաշինյան, այսօր Հ1-ի բանավեճն օգտագործեք և հերքե'ք իմ պնդումը, այլապես կարող եք դատի տալ․ Լիլիա Շուշանյան
12:11 Ձերբակալվել է գյումրեցի լրագրող Արամ Դավթյանը
12:21 Արթուր Օսիպյանի առողջական վիճակը ակնհայտորեն վատթարանում է. փաստաբանը նրա ուղերձն է հրապարակել
11:28 Վաղ առավոտից խուզարկում են Գյումրիի ՀՅԴ գրասենյակը
13:00 ՔՊ-ական պատգամավորի որդու աշխատավարձը տարեցտարի աճում է միլիոններով. Արմեն Խաչատրյանի ընտանիքի «ապագան»
13:26 Կարապետյան-Փաշինյան դիմակայությունն արդեն իսկ ավարտվել է Փաշինյանի անշրջելի պարտությամբ. Տիգրան Դումիկյան
09:57 Հնդկաստանի մայրաքաղաքի բազմահարկ շենքերից մեկում hրդեհ է բռնկվել. զոհեր ու վիրավորներ կան
14:37 Հուսախաբված դուրս եկան. դաշնակցականը` խուզարկությունների վերաբերյալ