Ներքին 1 տարի առաջ - 18:40 15-01-2025

Երևանում օդի աղտոտվածությունը շարունակում է մնալ վտանգավոր մակարդակում

Երևանում օդի աղտոտվածությունը շարունակում է բարձր և վտանգավոր մակարդակի վրա մնալ։

Այսօր՝ հունվարի 15-ին, ժամը 18։00-ի դրությամբ Երևանում օդի աղտոտվածության ինդեքսը 161 է, որը շատ բարձր է նորմայից և առողջության համար վտանգավոր․ առաջարկվում է դիմակ կրել։ Նշենք, որ ժամը 14։00-ից 15։00 ընկած ժամանակահատվածում ցուցանիշն ավելի բարձր է եղել՝ 175։



Թբիլիսում ժամը 18։00-ի դրությամբ օդի աղտոտվածության ինդեքսը 57 է, որն աանառողջ է համարվում զգայուն խմբերի համար։



Իսկ Բաքվում օդի աղտոտվածության ինդեքսը ժամը 18։00-ի դրությամբ, համեմատաբար Երևանի և Թբիլիսիի, ավելի ցածր է՝ 63, որը կրկին անառողջ է համարվում և վտանգավոր զգայուն խմբերի համար։



Նշենք, որ Առողջապահության համաշխարհային կազմակերպության (ԱՀԿ) սահմանած նորմերով օդի աղտոտվածության ինդեքսը նորմայում պետք է չգերազանցի 50-ը։ Վերջին ժամանակահատվածում սակայն Երևանում այն հասել էր ռեկորդային թվերի՝ 5-7 անգամ գերազանցելով ԱՀԿ չափանիշները:

Ամենից շատ դիտված

13:00 Նորագավիթում 9 հոգանոց ընտանիքին պատրաստվում են վտարել սեփական տնից
18:13 Ամենահեշտ օրերը չենք ապրում, բայց մեզ վախեցնել, կոտրել, լռեցնել չի ստացվի. Սեդրակ Քոչարյանի կնոջ գրառումը
11:25 Այս խայտառակ զրպարտության համար դատի եմ տալու Դանիել Իոաննիսյանին. Վահրամ Խաչատրյան
12:52 2026 թվականի հունվարի 1-ից Հայաստանից 908 տոննա ծաղիկ է արտահանվել 30 երկիր. ԱԳՄԱՆ խոսնակ
11:03 Տարադրամի փոխարժեքները Հայաստանում
12:49 Գալկինի՝ Ստամբուլում նախատեսված համերգի չեղարկումն են պահանջում թուրք ակտիվիստները
15:48 Արագածոտնի մարզում տանտերը տան գողին վնասազերծելիս կրակել է նրա վրա. վերջինս մահացել է
12:00 Փաշինյանը քաղաքացիներին կոչ է անում բողոքի ցույցեր կազմակերպել
09:53 Գրիբոյեդով-Խորոնք ճանապարհին «BMW»-ն բախվել է ծառին և կողաշրջված հայտնվել դաշտում․ 37-ամյա վարորդը մահացել է
10:50 Գորիսի բժիշկները, մեկնելով կանչի վայր, արձանագրել են 10 ամսական աղջնակի մահը