Երևան քաղաքի բյուջեով նախատեսվում է 714 միլիոն դրամի պարգևավճար բաժանել
copy image url

Երևան քաղաքի բյուջեով նախատեսվում է 714 միլիոն դրամի պարգևավճար բաժանել

Ներքին 3 ամիս առաջ - 15:50 15-01-2025
Երևանի ավագանու «Մայր Հայաստան» խմբակվության անդամ Արմենակ Դանիելյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «ՔՊ-ական իշխանությունը, անպատժելիության պատճառով և իրականության զգացողությունը կորցրած, հեռանալով իրեն ընտրած ժողովրդից, տեռորի է ենթարկում նրանց։

2025թ-ի հունվարի 1-ից Հայաստանում բարձրացվեցին մի շարք ոլորտների հարկատեսակների տոկոսադրույքները, իսկ Երևանում բարձրացվեցին գույքահարկը, տեղական տուրքերն ու վճարները, հանրային տրանսպորտի սակագինը։

Երևան համայնքի 2025 թվականի բյուջեի եկամուտների 159 միլիարդից 90 միլիարդը սեփական եկամուտներն են։ Այդ 90 միլիարդից.
• 21,3 միլիարդ դրամը հանրային տրանսպորտի ուղեվարձի թանկացումից ակնկալվող գումարն է,
• 19,6 միլիարդ դրամը անշարժ գույքի գույքահարկից նախատեսվող գանձումների գումարն է,
• 13,9 միլիարդ դրամը շարժական գույքի գույքահարկից նախատեսվող գանձումների գումարն է,
• 2,1 միլիարդ դրամը ավտոկայանատեղիների (կարմիր, կապույտ կետագծեր, Օպերայի parking) թանկացումից ակնկալվող գումարն է։
Այս ամենը կազմում է շուրջ 56 միլիարդ կամ Երևանի բյուջեից սեփական եկամուտների 63%-ը։
Հիմա հարց` Երևանի բյուջեն համալրող բարեխիղճ երևանցիներին.
• Դուք գո՞հ եք քաղաքային իշխանությունների կողմից ձեզ մատուցված ծառայություններից։
• Գո՞հ եք արդյոք Երևանում հասարակական տրանսպորտի աշխատանքից,
• Գո՞հ եք արդյոք անշարժ գույքի գույքային հարկի վճարի դիմաց ձեզ մատուցված ծառայություններից և ի՞նչ եք ստանում ձեր վճարած գույքահարկի դիմաց,
• Գո՞հ եք արդյոք Երևանի փողոցների ասֆալտի որակից։

Եվ վերջապես, դուք ՔՊԿ-ին ընտրել եք, քվե եք տվել, որ գան իշխանության ու ձեզ ֆինանսական ահաբեկչության ենթարկե՞ն, ձեր գրպանները դատարկեն իրենցը լցնելու նպատակո՞վ, իրենց կյանքը բարեկեցիկ, առօրյան հարմարավետ դարձնեն` ձեր կյանքի հաշվի՞ն։ Դուք գիտե՞ք, որ Երևան քաղաքի այս տարվա բյուջեով նախատեսվում է 347 միլիոն դրամ «պադավատներ» ձեռք բերելու և 714 միլիոն դրամ պարգևավճար բաժանելու համար, որն էլ 4 անգամ բարձր է 3 տարի առաջվա հատկացված պարգևավճարի գումարից։
Միամիտ ու խաբված ժողովուրդ»:

Ամենից շատ դիտված

23:27 Աշոտիկը «տաշի» է գոռում, Փաշինյանի դուստրն ու աներձագը՝ պարը վայելում. ինչպես է անցնում Լևոն Մկրտչյանի հարսանիքը
21:14 Դերասան Լևոն Մկրտչյանի հարսանիքն է. ներկա է նաև Աշոտ Փաշինյանը
16:37 Ինչպե՞ս կարող է ռաբիզ լսելու համար հավաքվել բազմահազարանոց հանդիսատես, այն էլ Ապրիլի 24-ի նախաշեմին
22:38 Որոշեցի, որ այլևս չեմ կարող ապրել․ Մարգարիտա Սիմոնյանի խոստովանությունը
13:35 Հատուկ և բացառիկ առաջարկներ Ակբա Լիզինգի կողմից
14:07 3.5 մլն դրամ` ճաշի կտրոն. մի գնացեք հարկադիր խուզի. Հրայր Կամենդատյան
17:08 Հայաստանը վերածվել է 90-ականների բեսպրեդելի. Ոստիկանությունը փաստացի գոյություն չունի. ակտիվիստ
11:56 Դինամոյի թրքահպատակ նախագահի ցուցումով Արցախի դրոշը հեռացվել է. փաստաբան
14:47 Ինչպես Հիսուսը խաչվեց, բայց հարություն առավ, այնպես էլ Արցախը հարություն կառնի
22:57 Տավուշում 155 ուսուցչի ազատել են աշխատանքից, հիմա ուսուցիչներ են որոնում. Ոսկան Սարգսյան