Ներքին 1 տարի առաջ - 14:29 15-01-2025

Վահագն Խաչատուրյանն ընդունել է ԲԴԽ նախագահին

Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանն ընդունել է Բարձրագույն դատական խորհրդի նախագահ Արթուր Աթաբեկյանին:

Հայաստանի Հանրապետության նախագահը ևս մեկ անգամ շնորհավորել է Դատական իշխանության օրվա առթիվ և նշել օրերս այդ կապակցությամբ կազմակերպված հանդիսավոր արարողության կարևորությունը: Նա ընդգծել է այդ միջոցառման ընթացքում հնչած ուղերձների և ներկայացված դատական համակարգի դերի առանձնահատուկ նշանակությունը մեր պետության համար։

Վահագն Խաչատուրյանն ընդգծել է, որ արդարադատությունն ու ժողովրդի վստահությունը վայելող դատական համակարգը հիմնարար նշանակություն ունեն երկրի զարգացման և կայունության համար։ Նա նշել է, որ ժողովրդավարական պետություններում դատական համակարգը վճռորոշ դեր է խաղում ինչպես հասարակության, այնպես էլ միջազգային հանրության կողմից երկրի դերի ընկալման մեջ։

Բարձրագույն դատական խորհրդի նախագահն ընդգծել է, որ իրականացված բարեփոխումներն ունենալու են շարունակական բնույթ, իսկ ավելի անկախ, վստահելի և թափանցիկ դատական համակարգ ձևավորելու նպատակներն անպայման կկատարվեն։

«Մենք հաստատապես իրականություն կդարձնենք բոլոր քայլերն ու նախաձեռնությունները: Հանրային վստահությունը բարձրացնելու համար որևէ ջանք չենք խնայի։ Թեև մենք մեր աշխատանքն անում ենք, հանրությունն ամբողջությամբ տեղյակ չէ, թե դատական իշխանությունում ինչպես են գործում համակարգերը։ Իհարկե, ամբողջությամբ չի կարող բաց լինել, բայց ընդհանուր հնարավոր առավելագույն չափի թափանցիկությունը հանրային վստահության ավելի բարձր մակարդակ կստեղծի»,- նշել է նա։

Հանդիպմանը մտքեր են փոխանակվել դատաիրավական համակարգի բարեփոխումների, դրանց ընթացքի ու արդյունավետության, ինչպես նաև համակարգի թափանցիկության, անկախության և հանրային վստահության բարձրացման ուղիների շուրջ։

Ամենից շատ դիտված

09:01 Սասուն Միքայելյանի բիզնես «հանճարը». գազալցակայանն իբր վնասով է աշխատում
16:03 Գետնին գցեց ու քաշ տվեց քարերի վրայով. Սասունցի Դավիթ կայարանի մոտ հարձակվել են բլոգեր Նարե Հովսեփյանի վրա
21:45 «Հայփոստի» տնօրենը ստանում է ամսական 10,000 դոլար աշխատավարձ. իսկ գիտե՞ք՝ որտեղից իմացանք
16:08 Ով Նիկոլ Փաշինյանին թթու խոսք չի ասում, իր գույքը չեն ստուգում․ Քոչարյան
18:06 Իմ ղեկավարության ընթացքում «Հայփոստ»-ի ֆինանսական արդյունքը բարելավվել է շուրջ 900 միլիոն դրամով. Շուշան Ալեքսանյան
10:05 Խոշոր միջոցների հաշվին կասկածելի եղանակով իրականացրել է չհիմնավորված գնում․ Դեմոյան
10:37 Քեռին լավ ա․ իսկ Ձեր ամուսինը ո՞նց ա, տիկին Գրիգորյան․ Սարգսյան
15:48 Անահիտ Կիրակոսյանն ու նախկին ամուսինը՝ Արտակը, հուզվել են դստեր և որդու պարի ժամանակ
12:44 Ես շատ ցավում եմ Մարտի 1-ի զոհերի համար, էդ օրվա համար․ Քոչարյան
14:10 Չենք հանդուրժում այլևս․ Աննա Հակոբյան