Ուղիղ եթեր
Ներքին 1 տարի առաջ - 15:30 15-01-2025

Կուսակցությա՞ն, թե՞ վարչության․ Նիկոլ Փաշինյանը չգիտի՝ ինչ նիստի է մասնակցում

Յուրաքանչյուր երեքշաբթի կայանում են իշխող «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության վարչության նիստերը, որոնց ընթացքում քննարկվում են մեր երկրում տեղի ունեցող կարևորագույն զարգացումները, ինչպես նաև կուսակցական և ներքաղաքական մյուս խնդիրները։

Երեկ՝ հունվարի 14-ին, տեղի ունեցավ ՔՊ վարչության հերթական նիստը, որը վարեց կուսակցության վարչության նախագահ Նիկոլ Փաշինյանը։

ՔՊ պաշտոնական հաղորդագրության համաձայն՝ նիստի ընթացքում ամփոփվել են Փարաքարի նախնական ընտրությունների արդյունքները, Մեծամորի Տարածքային կազմակերպության խորհրդի նախագահի պաշտոնում հաստատվել է Վահրամ Խաչատրյանի թեկնածությունը։ Քննարկվել են նաև Երևանի ավագանու «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության, կուսակցության Եղեգնաձորի տարածքային կազմակերպության աշխատանքի հետ կապված, ինչպես նաև կարգապահական բնույթի հարցեր։

Հատկանշական է, որ Փաշինյանն իր ֆեյսբուքյան էջում ՔՊ վարչության նիստից տեսանյութ է հրապարակել՝ այն մակագրելով հետևյալ կերպ․ ««Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության հերթական նիստը»։

Նկատենք՝ կուսակցության նիստ ձևակերպումը քաղաքական տեսանկյունից բավականին խոցելի է, քանի որ կուսակցությունները սովորաբար հրավիրում են համագումարներ՝ հերթական կամ արտահերթ, իսկ նիստեր անցկացնում են կուսակցության տարբեր մարմինները՝ վարչությունը, քաղաքական խորհուրդը, երիտասարդական խորհուրդը և այլն։ Մյուս կողմից՝ եթե այնուամենայնիվ տեղի է ունեցել կուսակցության նիստ, ապա ենթադրվում է, որ դրան պետք է մասնակցեին ՔՊ-ի բոլոր անդամները, որոնց թիվը 2022 թվականի տվյալներով 5390 է, սակայն հրապարակված տեսանյութում ներկաների թիվը չէր գերազանցում մի քանի տասնյակը։

Այսպիսով՝ Հայաստանի վարչապետը ով միևնույն ժամանակ իշխող «Քաղաքացիական պայմանագիր» պայմանագիր կուսակցության հիմնադիրն է և 2022 թվականից ի վեր ՔՊ վարչության նախագահը փաստացի տեղյակ չէ ոչ միայն իր կուսակցության անցուդարձից, այլև նրանից, թե ինչ նիստի է մասնակցում, որից իր ֆեյսբուքյան էջում տեսանյութ է տարածել։ Եթե Նիկոլ Փաշինյանը սեփական քաղաքական ուժն է նման կերպ կառավարում, ապա կարելի է միայն պատկերացնել, թե նա որքան «բծախնդիր» է Հայաստանի Հանրապետությունը կառավարելիս։

Ամենից շատ դիտված

20:41 Ճիշտ է կանգնել այն գործի կողքին, որի կողքին կանգնած է վարչապետը, և փորձել մեր համեստ ներդրումն ունենալ պետության շենացման գործում
17:42 Ադրբեջանցի զինծառայողի հարձակման հետևանքով վիրավորված Անի Ավետիսյանը կրկին կվիրահատվի
20:46 Օնլայն համակարգի բացերը․ միայնակ կինը համարվել է «միջին ապահովված» և զրկվել նպաստից․ պարզաբանում
20:13 2020-ի հոկտեմբերի 19-ին Փաշինյանը փաստացի վառեց դեպի Արցախի ադրբեջանացում տանող «կանաչ լույսը». Շարմազանով
18:39 «Քանաքեռցի Տույի» և ևս 4 անձի սպանության գործով մեղադրյալները դատապարտվել են ընդամենը 8,5 տարվա ազատազրկման. Փաստինֆո
18:59 Հայ բռնցքամարտիկը Թուրքիայում ջախջախել է թուրք մրցակցին
19:42 Բլոգեր Քրիստինան հայտնել է՝ պատրաստվում է հարսանիքի
18:28 Սասուն Խաչատրյանը կանաչ տարածքի հաշվին երկհարկանի շինություն է կառուցել. Հետք
22:23 Գերակա շահ՝ փոքր կենտրոնում. շատերը ստիպված են լինելու իրենց գույքը հարկադրաբար վաճառել պետությանը
19:30 Արցախցիներին COP17-ում մերժել են տաղավար տրամադրել. Արտակ Բեգլարյան