Մամուլ 1 տարի առաջ - 08:50 15-01-2025

Մարզպետն ազատել է օգնականին, որ «փրկվի»․ Հրապարակ

Հրապարակ օրաթերթը գրում է․

Իշխանական աղբյուրի փոխանցմամբ՝ Արագածոտնի մարզպետ Սերգեյ Մովսիսյանին փոխարինող առայժմ չեն գտնում, Մովսիսյանի օգնականի հետ պատահածից` թմրանյութի մեղադրանքից հետո, կուսակցությունում նրան փոխարինելու հարց է առաջացել։ Չնայած մարզպետն ազատել է այդ օգնականին, սակայն բանն այն է, որ Մովսիսյանի գրեթե բոլոր օգնական-խորհրդականները՝ այսինքն նրա կամակատարներն աչքի են ընկել սկանդալային պատմություններով, ինչը արդեն չի խոսում պատահականության մասին, դիցուք՝ Ռազմիկ Թադեւոսյանը, որի գործունեությունը քրեական հայտնի պատմության պատճառով առայժմ կասեցված է, անցնում է Աշտարակի բժշկական կենտրոնի տնօրենի գործով։ Բժշկական կենտրոնի տնօրենը, որին ամիսներ առաջ կալանավորել են, հիվանդանոցին պատկանող դիահերձարանի տարածքը վարձակալության է տվել ինչ-որ կազմակերպության, որի ղեկավարի հետ ունի մտերիմ հարաբերություններ, բայց գրանցել է վարձակալության գումարի մի մասը, մյուս մասը, ենթադրաբար, յուրացրել է։

Քրեական վարույթով առկա ձայնագրություններում, խոսակցության ժամանակ ասվում է, որ յուրացված գումարի մի մասը կիսվելու են Ռազմիկ Թադեւոսյանի հետ։ Ռազմիկ Թադեւոսյանը նախկինում էլ է հայտնվել մամուլի սկանդալային հրապարակումների կիզակետում։ Նա ՔՊ-ական պատգամավոր Արսեն Թորոսյանի վարորդն է եղել, երբ Թորսյանը վարչապետի աշխատակազմի ղեկավարն էր։ Թադեւոսյանը Թորոսյանի մեքենան էր վարում, սակայն զուգահեռ զբաղվում էր Թորոսյանի ընտանիքին պատկանող՝ Արագածոտնի մարզի Ղազարավան գյուղի «Ֆիշ Ֆարմ Մենեջմենթ» ՍՊԸ-ի ձկնաբուծական բիզնեսով։ Այս ընկերության 20%-ի սեփականատերը Արագածոտնի մարզպետի խորհրդականի հայրն է՝ Սարգիս Թադևոսյանը։

Ի դեպ, մարզպետարանի մեր աղբյուրների փոխանցմամբ՝ չնայած Թադեւոսյանի գործունեությունը կասեցված է, սակայն նա ստանում է խորհրդականի իր աշխատավարձը։ Մյուս խորհրդական Արմեն Գրիգորյանի մասին էլ խոսում են, որ մարզում եւ մարզպետարանում լավ պաշտոններին իր մերձավորներին է տեղավորել։

Ամենից շատ դիտված

20:41 Ճիշտ է կանգնել այն գործի կողքին, որի կողքին կանգնած է վարչապետը, և փորձել մեր համեստ ներդրումն ունենալ պետության շենացման գործում
20:46 Օնլայն համակարգի բացերը․ միայնակ կինը համարվել է «միջին ապահովված» և զրկվել նպաստից․ պարզաբանում
20:13 2020-ի հոկտեմբերի 19-ին Փաշինյանը փաստացի վառեց դեպի Արցախի ադրբեջանացում տանող «կանաչ լույսը». Շարմազանով
18:59 Հայ բռնցքամարտիկը Թուրքիայում ջախջախել է թուրք մրցակցին
18:39 «Քանաքեռցի Տույի» և ևս 4 անձի սպանության գործով մեղադրյալները դատապարտվել են ընդամենը 8,5 տարվա ազատազրկման. Փաստինֆո
19:42 Բլոգեր Քրիստինան հայտնել է՝ պատրաստվում է հարսանիքի
18:28 Սասուն Խաչատրյանը կանաչ տարածքի հաշվին երկհարկանի շինություն է կառուցել. Հետք
13:00 Նորագավիթում 9 հոգանոց ընտանիքին պատրաստվում են վտարել սեփական տնից
22:23 Գերակա շահ՝ փոքր կենտրոնում. շատերը ստիպված են լինելու իրենց գույքը հարկադրաբար վաճառել պետությանը
19:30 Արցախցիներին COP17-ում մերժել են տաղավար տրամադրել. Արտակ Բեգլարյան