Ուղիղ եթեր
Արտաքին Տեսանյութ 1 տարի առաջ - 22:00 14-01-2025

Լավրովի հրավերը Միրզոյանին, Պուտին-Թրամփ հանդիպման թնջուքը, Գազայի հրադադարը․ Ամփոփ լուրեր․ արտաքին

Oragir.News-ն ամփոփ ներկայացնում է հունվարի 14-ի միջազգային կարևոր լուրերը։

Ռուսաստանի Դաշնության արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը Հայաստանի արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանին հրավիրել է Մոսկվա: «Նա հրավերն ընդունել է, հուսով ենք այցը մոտ ժամանակներս տեղի կունենա», - այսօր լրագրողների հետ զրույցում հայտարարել է ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովը՝ շեշտելով, որ Երևանի հետ երկխոսությունը շարունակվում է։ Անդրադառնալով այսօր Վաշինգտոնում Միրզոյան-Բլինքեն հանդիպմանն ու ստորագրվելիք ռազմավարական գործընկերության մասին փաստաթղթին՝ Լավրովն ասել է՝ կարևոր է, թե ինչ է բխում այդ փաստաթղթից։ «Հայաստանի կառավարությունն իրավունք ունի որոշելու միանալ ցանկացած միջազգային միության, բայց պետք է կշռի դրա դրական և բացասական կողմերը և պատասխանատվություն կրի դրա հետևանքների համար»,- ասել է նա՝ ենթադրելով, որ Հայաստանից կպահանջեն միանալ պատժամիջոցներին «ինչպես, օրինակ, Սերբիայից են պահանջում»։

ԱՄՆ նորընտիր նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ պաշտոնը ստանձնելուց հետո պատրաստվում է «շատ արագ» հանդիպել Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ։ Թրամփը չի մանրամասնել հանդիպման ժամկետները, սակայն նշել է, որ այն կլինի ռուս–ուկրաինական պատերազմի մեկնարկից հետո երկու երկրների ղեկավարների առաջին հանդիպումը։ «Չեմ կարող պատկերացնել, որ Պուտինը ոգևորված է, թե ինչպես է անցել պատերազմը, քանի որ նրա համար էլ դա այնքան էլ հաջող չի եղել: Ես կարծում եմ, որ մենք կարող ենք գտնել լուծում», - ասել է նա: Դոնալդ Թրամփը նաև նշել է, որ գիտի, որ Պուտինը պատրաստ է հանդիպել, և ինքն էլ պատրաստվում է շատ արագ իրականացնել այդ հանդիպումը:

Կատարում վերսկսվել են Գազայի հատվածում հրադադարի հաստատման և պատանդների ազատման շուրջ բանակցությունները, որոնք, ըստ ամենայնի, կարող են ավարտվել համաձայնության կնքմամբ։ Այս մասին հաղորդում է BBC-ն։ Բանակցությունների ընթացքին ծանոթ պաղեստինցի պաշտոնյաներից մեկը հայտնել է, որ պատերազմի ընթացքում առաջին անգամ Իսրայելի և պաղեստինյան ՀԱՄԱՍ շարժման պատվիրակություններն անուղղակի բանակցություններ են վարում միևնույն շենքում։ Համաձայնագիրը նախատեսում է մի քանի փուլ, որոնցից առաջինի ընթացքում ազատ կարձակվի 33 պատանդ։ Միևնույն ժամանակ, Գազայում BBC-ի թղթակիցը հայտնել է, որ համաձայնագրի առաջին օրվա ընթացքում ՀԱՄԱՍ-ն ազատ կարձակի 3 պատանդի, որից հետո Իսրայելը կսկսի զորքերի դուրսբերումը։ Կատարի արտգործնախարարությունը հայտարարել է, որ այսօր՝ հունվարի 14-ին, հրադադարի մասին հայտարարություն չի լինի։ Ըստ Կատարի ԱԳՆ խոսնակ Մաջեդ ալ Անսարիի՝ դժվար է ժամանակային սահմաններ նշել, սակայն «նախկինի համեմատ մենք այժմ հնարավորինս շատ ենք մոտեցել համաձայնագրի կնքման»։

Մանրամասները՝ տեսանյութում։

Ամենից շատ դիտված

23:04 Փաշինյանը ձեռքին ինչ-որ բան էր թերթում ու ասում էր, թե Սամվել Կարապետյանը ինչքան պետք է նստի. տպավորություն է, որ դատավճիռը ձեռքին է
18:44 Նիկոլ Փաշինյան, այսօր Հ1-ի բանավեճն օգտագործեք և հերքե'ք իմ պնդումը, այլապես կարող եք դատի տալ․ Լիլիա Շուշանյան
23:34 «Մարտի 1»-ի գործը բացահայտված է. Քոչարյանը ընտրություններից հետո պետք է բանտ նստի. Փաշինյան
22:45 Սեկտաների թիրախում եմ. ինչու է Լիլուն թաքցնում իր քաղաքական դիրքորոշումը
23:27 Ուկրաինան առաջարկում է դադարեցնել հակամարտությունը․ Զելենսկին՝ Պուտինին
23:13 Թող գա տեսնենք՝ ով է կատուն, և ով է առյուծը. Փաշինյանը մեղադրել է Ծառուկյանին
17:11 Ոչ մի ադրբեջանցի չի կարող հող գնել այստեղ․ քաղաքացիները՝ «Սաֆարովի կանխարգելման» օրենքի մասին
18:06 Բագրատ Սրբազանի խափանման միջոցը փոխվեց տնային կալանքի
21:38 Հայկ Մարությանը Փաշինյանին հրավիրեց բանավեճի և հեռացավ դահլիճից
22:57 Ադրբեջանցիների` այսպես կոչված «վերադարձի» սպառնալիքը իրական է. Նարեկ Կարապետյան