Ներքին Տեսանյութ 1 տարի առաջ - 21:35 14-01-2025

Հայ-ամերիկյան ռազմավարական հուշագիրը, Ավինյանի համառությունը, զինվորի ծնողի խնդրանքը․ Ամփոփ լուրեր

Oragir.News-ն ամփոփ ներկայացնում է հունվարի 14-ի ամփոփ լուրերը՝ լրագրող Արփինե Նավասարդյանի մեկնաբանությամբ․

Այսօր Վաշինգտոնում Հայաստանի և Միացյալ Նահանգների արտաքին գերատեսչությունների ղեկավարները՝ Արարատ Միրզոյանը և Էնթոնի Բլինքենը ռազմավարական գործընկերության մասին փաստաթուղթ կստորագրեն։ Պետքարտուղարությունում ստորագրման արարողությունը կանցկացվի Երևանի ժամանակով երեկոյան 10-ին։ Թե ի՞նչ է այդ փաստաթղթով ամրագրվում, ի՞նչ ոլորտներում է այն համագործակցություն ենթադրում ու ինչպիսի՞, միայն կարելի է ենթադրել. նախագիծը հրապարակված չէ։ Հիշեցնենք՝ հունվարի 8-ին Վաշինգտոնից հայտնել էին՝ ռազմավարական գործընկերության մասին փաստաթղթի ստորագրման վերաբերյալ «այս պահին դիտարկելու կամ հայտարարելու որևէ բան չունեն»։

Արդարադատության նախարար Սրբուհի Գալյանի խոսքով՝ խնդիր է դրված մինչև ԱԺ հաջորդ ընտրությունները ունենալ նոր Սահմանադրության տեքստ։ Այս մասին Գալյանն ասել է այսօր՝ 2024 թվականն ամփոփող մամուլի ասուլիսի ժամանակ։ «Մեր խնդիրն է՝ մինչև ընտրություններ ունենալ նոր Սահմանադրության տեքստ, և մեր աշխատանքները պետք է տանենք հենց այդ ուղղությամբ»,- ասել է նա։ Նախարարը նաև ասել է, որ առաջիկա 5 տարիների ընթացքում նախատեսվում է, որ ունենան ստանդարտացված դատական շենքեր, որոնք կհամապատասխանեն միջազգային չափանիշներին, և այս համատեքստում նախատեսում են կառուցել 2 կամ 3 նոր շենք:

Արդարադատության նախարարը Գյումրիում 2015 թվականին Ավետիսյանների ընտանիքին դաժանորեն սպանած Վալերի Պերմյակովի գտնվելու վայրի մասին տեղեկություն չունի։ Վերջինիս խոսքով՝ Պերմյակովի գտնվելու վայրի մասին տեղեկություն չկա, իսկ պատժի իրականացման մասին հայկական կողմը փորձում է քայլեր ձեռնարկել պարզելու համար։ Հիշեցնենք՝ Պերմյակովի դատավարությունը տեղի էր ունեցել ռուսական ռազմակայանի տարածքում, նա դատապարտվել էր ցմահ ազատազրկման։

Մանրամասները՝ տեսանյութում։

Ամենից շատ դիտված

09:48 Ծնվել է Մարմարիկ գետում մահացած հայտնաբերված 2-ամյա Տիգրանի եղբայրը
20:26 Նատալյա Ռոտենբերգը հայցադիմում է ներկայացրել ընդդեմ ՆԳՆ ոստիկանության
12:36 Առևտրային պատերազմ Հյուսիսային Ամերիկայում. Թրամփը 50% մաքսատուրք է սահմանել կանադական ապրանքների վրա
19:38 «Ուժեղ Հայաստան»-ի մի շարք պատգամավորության թեկնածուներ հրաժարվել են մանդատից
21:48 Աննա Հակոբյանն Ադիս Աբեբայում մասնակցում է միջազգային համաժողովի
10:32 ԱՄՆ-ի նոր հարվածներից հետո Իրանը հարձակվել է Քուվեյթում և այլ երկրներում գտնվող ամերիկյան թիրախների վրա
21:00 Եթե պետությունը չի պաշտպանում իր հարկատուին, ապա ո՞րն է նրա դերը. Wildberries-ի վաճառողները կանգնած են փակուղու առաջ
21:57 Նատալյա Ռոտենբերգը հայցադիմում է ներկայացրել ընդդեմ Տիգրան Արզաքանցյանի որդու
21:30 «Արտֆուդի» միլիարդների վնասն ու Սողոմոնյանների ընտանիքի կապիտալի պատմությունը
20:18 «Կարապետյան» հիմնադրամը կվճարի 100 լավագույն ուսանողների մեկ տարվա ուսման վարձը