Մամուլ 1 տարի առաջ - 08:18 14-01-2025

Գործարարների բողոքը Փաշինյանի աշխատակազմի ղեկավարի և խորհրդականի դեմ շարունակվում է. Ժողովուրդ

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Հայաստանում թունաքիմիկատների բիզնեսը, կարծես թե, ոսկոր է դարձել թե՛ ներկրողների, թե՛ Կառավարության կոկորդում։ ՍԱՏՄ-ից հստակ պատասխաններ չեն տալիս։

«Ժողովուրդ» օրաթերթին դիմած մի խումբ տնտեսվարողներ, ովքեր թունաքիմիկատներ են ներկրում տարբեր երկրներից, միաձայն պնդում են, որ նրանց առջև դրված արգելքների արմատներն ավելի խորն են, քան թվում է։ Նրանց խոսքով՝ բանն այն է, որ ԱԺ պատգամավոր Ալեքսանդր Ավետիսյանը և վարչապետի աշխատակազմի ղեկավարը ներկրված թունաքիմիկատների գրանցման որոշումների վրա ազդեցություն են ունենում։

Մասնավորապես նրանք ազդել են ՍԱՏՄ-ի կայացրած որոշումների վրա, որից հետո անհիմն պատճառներով չինական և հնդկական թունաքիմիկատների համար վաճառքի թույլտվություն չեն տվել։
«Հրաշք այգի» ՍՊԸ-ն հարցում-բողոքով դիմել է վարչապետի աշխատակազմ, որն էլ դիմումը վերահասցեագրել է սննդամթերքի և անվտանգության տեսչական մարմին։

«Արդեն տևական ժամանակ է՝ շուրջ երկու տարի, ինչ ՀՀ-ում պեստիցիդների և ագրոքիմիկատների գրանցման գործընթացը խաթարված է, դուրս է եկել օրինականության, ոլորտ կարգավորող օրենսդրական կարգավորումների շրջանակներից:

Մասնավորապես, ներկայացված պեստիցիդների գրանցման փաթեթները կա՛մ չեն քննարկվում կա՛մ ստացվում են մերժումներ՝ առանց որևէ հիմնավորման»,-ասված է դիմումի մեջ։

2024 թվականի փետրվարի 28-ին կայացած նիստի արդյունքների մասին ընկերությունը նախորդ տարեվերջին էր պատասխան ստացել ՍԱՏՄ-ից։

Պատասխանում ասվում է.

Պեստիցիդների և ագրոքիմիկատների գրանցման հանձնաժողովի 2024 թվականի փետրվարի 28-ի նիստի քվեարկության արդյունքում Հանձնաժողովի կողմից «Կվադրո», «Բանզայ 4», «Սիարա», «Շանս պլյուս», «Տրիումֆ», «Դելտաջի», «Գիտան ՄՑ», «Պուռազոլ» և «Մետկոր» տեսակի պեստիցիդների գրանցման վերաբերյալ ոչ թե տրվել է բացասական եզրակացություն և մերժում, այլ չի տրվել դրական եզրակացություն, քանի որ քվեարկության արդյունքներով՝ այդ ապրանքները չեն ստացել Հանձնաժողովի անդամների 2/3-ի աջակցությունը, և այդ հիմքով դրանց գրանցման վերաբերյալ որոշում չի կայացվել»,- ասված է ՍԱՏՄ-ի պատասխանում։
Բացի սա՝ պատասխանում նշում է, որ հանձնաժողովի անդամները չեն ներկայացրել անգամ իրենց դիրքորոշումների հիմնավորումները։

Բանն այն է, որ տնտեսվարողները պնդում են, թե հենց այս նիստին է ներկա եղել Ավետիսյանը, և այս որոշումներում կա նրա ազդեցությունը, սակայն Ավետիսյանը պնդում է հակառակը։
Ստացվում է, որ Կառավարությունից պատասխան չունեն, թե թունաքիմիկատների որոշ տեսակներ ինչու այդպես էլ չեն ստանում պետական գրանցում։ Ոչ էլ տալիս են չգրանցելու հիմքերը: Կարճ ասած՝ անպատասխանատու իրավիճակ»:

Մանրամասները՝ «Ժողովուրդ» օրաթերթի այսօրվա համարում:

Ամենից շատ դիտված

17:13 Երջանիկ պատահականությամբ բոլորը Վանաձորից «կամավոր», կազմակերպված գնում են Փաշինյանի հանրահավաքին. Մենուա Սողոմոնյան
18:45 Ոնց են ավտոբուսներով Աշտարակի համայնքապետարանի մոտից մարդկանց տանում ՔՊ հավաքին
14:59 Երեկ ամբողջ Հայաստանը տեսավ, թե ինչպիսի անհավասարակշիռ մարդ է զբաղեցնում վարչապետի պաշտոնը․ Նարեկ Կարապետյան
23:49 Սա ստոր հերյուրանք է և քաղաքական պատվեր. Սողոմոնյանը՝ «Ուժեղ Հայաստանի» գրանցումը չեղարկելու փորձի մասին
11:40 Սամվել Կարապետյանը խոստանում է անվճար էլեկտրաէներգիա և ջուր՝ անապահով ընտանիքների համար
19:57 Եթե Փաշինյանը արգելում է «Ուժեղ Հայաստանին» մասնակցել ընտրության՝ պատճառը պարտվելու տագնապն է. քաղաքագետ
20:45 «Ուժեղ Հայաստան»-ի գրանցումը ուժը կորցրած կամ անվավեր ճանաչելու ողջամիտ իրավական հնարավորություն առկա չէ․ փաստաբան
16:31 ՔՊ-ի աջակիցը վրաերթի է ենթարկել ԲՀԿ-ի քարոզարշավի մասնակիցներին
13:39 Նիկոլ Փաշինյանը հորդորեց Գուրգեն Սիմոնյանին ու Արամ Սարգսյանին դիմել ԿԸՀ՝ ընդդիմադիր կուսակցությունների գրանցումը չեղարկելու համար
17:07 Մեզնից խլեցին ամենաթանկն ու ասացին, որ առանց խլելու էլ հնարավոր էր, բայց մենք ուզեցինք, որ դուք սգաք՝ հանուն «ոչնչի». զոհված զինծառայողի քրոջ գրառումը