Ներքին 1 տարի առաջ - 22:19 12-01-2025

Երևանում Շերամի փողոցը կեղտաջրերով ու «մարդաբոյ» փոսերով պատուհաս է դարձել վարորդների ու բնակիչների համար․ shamshyan.com

Արդեն տևական ժամանակ է՝ ինչ Երևանի Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի Շերամի փողոցում դեռ սովետական տարիներից ժողովրդին հայտնի ռոբոտների գործարանի ճանապարհը բնակիչների համար դարձել է հակասանիտարական վայր, իսկ վարորդների համար՝ պատուհաս։

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, տևական ժամանակ է՝ այդ փողոցի մոտ 2 կիլոմետրանոց հատվածով երթևեկելը դարձել է կենաց-մահու պայքար, քանի որ նախ կոյուղատարերից դուրս թափվող կեղտաջրերը անխնա հոսում են ու ստեղծում նաև մերկասառույց, իսկ մարդաբոյ փոսերի պատճառով էլ շատ դեպքերում վարորդները չգիտեն ինչպես երթևեկել, որպեսզի ավտովթար տեղի չունենա։

Այսօր՝ հունվարի 12-ին, ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանի հետ զրույցում մի քանի բնակիչներ, ովքեր հրաժարվեցին տեսախցիկի առաջ խոսել, ասում էին, որ ահազանգել են թե՛ Երևանի քաղաքապետարանի թեժ գիծ, թե՛ Մալաթիայի թաղապետարան, թե՛ «Վեոլիա ջուր», բայց իրար վրա են գցում ու արդյունքում մի քանի ամիս է՝ այդ պատկերն է։

Մանրամասները՝ սկզբնաղբյուր կայքում

Ամենից շատ դիտված

16:00 Ողբերգական ավտովթարի պատասխանատուն նաև կառավարությունն է
20:51 Ինչպես է կայծակը հարվածում Սևանավանքի խաչին
19:59 Մի ամբողջ պետական բյուջե վստահել ենք մի մարդու, ով առաքինություն է համարում պարտք վերցնելը
22:02 Նարեկ Նալբանդյանը միայն մեկ բան պետք է ապացուցի` իր ահռելի կարողության օրինականությունը
08:19 Սերժ Սարգսյանն այցելում է Վեհափառին, նրանք առանձնանում են և մոտ 2 ժամ զրուցում․ «Հրապարակ»
15:59 Իշխանություններն էլ են արդեն մեծահարուստ, ինչ հարուստների հետ կապի մասին է խոսքը. հարցում
09:53 «44-օրյա պատերազմում զոհերի թիվը 3755 է»․ ՀՀ նախագահի աշխատակազմը վրիպակ է որակել նախագահի հնչեցրած թիվը
21:59 Կանգառը՝ ավտոկայանատեղի․ ուղևորները մեքենաների արանքով են հասնում ավտոբուսին
13:06 Գործադուլ են սկսել SPAYKA ընկերության բանվորները
18:09 Սահմանադրական փոփոխությամբ Փաշինյանը բոլոր դատավորներին դնելու է տոտալ կախվածության մեջ