Արտաքին 1 տարի առաջ - 23:12 10-01-2025

Դատարանը Թրամփին ազատել է պատժից պոռնոաստղին վճարելու գործով՝ չչեղարկելով նրա մեղավորությունը

ԱՄՆ-ի Գերագույն դատարանը ընտրված նախագահ Դոնալդ Թրամփին ազատել է պատժից՝ պոռնոդերասանուհի Սթորմի Դենիելսին վճարելու գործով, միևնույն ժամանակ նրա մեղավորությունը չչեղարկելով։ Չնայած Թրամփը «գումար լռության դիմաց» գործով պատիժ չի կրի, սակայն դատարանը չի բեկանել և ուժի մեջ է թողել Թրամփի դատավճիռը, որ 2024 թվականի մայիսին կայացրել էր երդվյալ ատենակալների դատարանը։ Փոխանցում է Azatutyun-ը։

Դատավոր Խուան Մերչանը հայտարարել է, որ Թրամփի համար «անվերապահ ազատումն» է ընտրել որպես դատավճիռ, քանի որ նա ընտրված նախագահ է, իսկ ցանկացած պատիժ նրան կխանգարի կատարել նախագահական պարտականությունները։ Միևնույն ժամանակ դատավորը հավելել է, որ դա չի չեղարկում կատարված հանցագործության լրջությունը։

Թրամփը դատական նիստին մասնակցել է Ֆլորիդայի իր նստավայրից տեսակապով։ Նա իր դեմ դատաքննությունը համարել է «վհուկների որս» և հայտարարել է, որ դա հաշվապահական սխալ է, իր թղթաբանությամբ զբաղվում է ոչ թե ինքը, այլ իր հաշվապահությունը։

Թրամփը մեղավոր էր ճանաչվել դեռ 2024 թվականի մայիսին փաստաթղթեր կեղծելու գործով, որի նպատակն էր թաքցնել վճարումները պոռնոաստղ Սթորմի Դենիելսին։ Այս ամենը, ըստ քննիչների, տեղի է ունեցել 2016 թվականի ընտրություններից առաջ, թույլ չտալու համար, որ Դենիելսը բացահայտի 2006 թվականին իր ու Թրամփի ենթադրյալ սեռական կապը:

Ինքը՝ Դոնալդ Թրամփը, միշտ հերքել է իր մեղքը՝ հետապնդումը քաղաքական համարելով։ Չնայած պատժի բացակայությանը, Թրամփը փաստորեն կդառնա ԱմՆ առաջին նախագահը, որ պաշտոնը կստանձնի՝ փաստորեն ունենալով դատվածություն։

Ամենից շատ դիտված

20:41 Ճիշտ է կանգնել այն գործի կողքին, որի կողքին կանգնած է վարչապետը, և փորձել մեր համեստ ներդրումն ունենալ պետության շենացման գործում
20:46 Օնլայն համակարգի բացերը․ միայնակ կինը համարվել է «միջին ապահովված» և զրկվել նպաստից․ պարզաբանում
20:13 2020-ի հոկտեմբերի 19-ին Փաշինյանը փաստացի վառեց դեպի Արցախի ադրբեջանացում տանող «կանաչ լույսը». Շարմազանով
18:59 Հայ բռնցքամարտիկը Թուրքիայում ջախջախել է թուրք մրցակցին
18:39 «Քանաքեռցի Տույի» և ևս 4 անձի սպանության գործով մեղադրյալները դատապարտվել են ընդամենը 8,5 տարվա ազատազրկման. Փաստինֆո
19:42 Բլոգեր Քրիստինան հայտնել է՝ պատրաստվում է հարսանիքի
18:28 Սասուն Խաչատրյանը կանաչ տարածքի հաշվին երկհարկանի շինություն է կառուցել. Հետք
22:23 Գերակա շահ՝ փոքր կենտրոնում. շատերը ստիպված են լինելու իրենց գույքը հարկադրաբար վաճառել պետությանը
13:00 Նորագավիթում 9 հոգանոց ընտանիքին պատրաստվում են վտարել սեփական տնից
19:30 Արցախցիներին COP17-ում մերժել են տաղավար տրամադրել. Արտակ Բեգլարյան