Ուղիղ եթեր
Արտաքին 1 տարի առաջ - 22:12 10-01-2025

Կանադայի իշխող կուսակցությունը հայտարարել է իր նոր առաջնորդի ընտրության օրը

Կանադայի Լիբերալ կուսակցությունը հայտարարել է, որ քաղաքական կուսակցության նոր առաջնորդը կընտրվի մարտի 9-ին։ Այս մասին հայտնում է CTV News-ը։ Փոխանցում է Tert.am-ը։

Հիշեցնենք, որ օրեր առաջ վարչապետ Ջասթին Թրյուդոն հայտարարել է կուսակցության ղեկավարի պաշտոնից հեռանալու մասին։

Նշվում է, որ թեկնածուները պետք է հայտ ներկայացնեն մինչև հունվարի 23-ը և վճարեն 350.000 ԱՄՆ դոլար ընդունելության վճար: