Ուղիղ եթեր
Արտաքին Խոսք 1 տարի առաջ - 20:30 10-01-2025

Քարոզչական նարատիվներ․ Թուրքիան և Իսրայելը խուսափում են լայնամասշտաբ պատերազմից

Դավիթ Գույումջյան

Խմբագիր

Իսրայելական մամուլում վերջին օրերին բազմաթիվ հրապարակումներ են կատարվում այն մասին, որ Իսրայելը պետք է պատրաստվի Թուրքիայի հետ ուղիղ պատերազմի։

Այս հրապարակումներում նշվում է, որ օսմանյան ժամանակաշրջանի ազդեցությունը վերականգնելու ուղղությամբ Թուրքիայի նկրտումները կարող են բերել Իսրայելի հետ լարվածության աճին, որն էլ հնարավոր է վերածվի հակամարտության։

Իսրայելական «Նագելի‎»‎ կոմիտեի՝ պաշտպանական բյուջեի և անվտանգության ռազմավարության վերաբերյալ զեկույցներից մեկում անդրադարձ է կատարվել Սիրիայում Թուրքիայի ազդեցության մեծացմանը։ «Սիրիայից եկող վտանգը կարող է վերածվել ավելի մեծ վտանգի, քան իրանականը»,- ասվում է զեկույցում։

Oragir.News-ի հետ զրույցում թյուրքագետ Նելիի Մինասյանն ընդգծեց, որ թուրքական մամուլն ավելի վաղուց էր Իսրայելին թիրախավորել ու այդ երկրին որպես թշնամի դիրքավորել։ Նա ասաց՝ այս միտումը սկսել է դեռևս 2023 թվականի հոկտեմբերի 7-ից, երբ Իսրայելը Գազայի հատվածում ՀԱՄԱՍ-ի դեմ գործողություններ սկսեց։


/Նելլի Մինասյան, թյուքագետ/

«Այս իրադարձություններից հետո բնականաբար թուրքական կողմում էլ, հատկապես իշխանամերձ մամուլում, նման տրամադրությունները նկատելի դարձան։ Երբ նոր տարվա սկզբին Ստամբուլում մեծ ցույց տեղի ունեցավ, որն ի դեպ Էրդողանի որդին էր կազմակերպել, նա այնտեղ բացահայտ խոսում էր Ալ-Աքսա մզկիթի մասին և այլն։ Այսինքն՝ թուրքական կողմում ևս կան այն նարատիվները, բայց եթե իրականության մեջ դիտարկենք, ապա չեմ կարծում, որ մեծ է հավանականությունը, որ Իսրայելը և Թուրքիան լուրջ ռազմական գործողությունների մեջ կմտնեն»‎,- ասաց նա։

Oragir.News-ի հարցին՝ ինչո՞ւ է թուրք-իսրայելական առճակատման ռիսկը ցածր գնահատում՝ Նելլի Մինասյանը պատասխանեց, որ դա պայմանավորված է մի քանի խնդիրներով։ «Առաջին հերթին՝ Թուրքիայի ունեցած հնարավորություններով, երկրորդը՝ այնուամենայնիվ Միացյալ Նահանգների դիրքորոշմամբ, որովհետև Թուրքիան շարունակում է մնալ ՆԱՏՕ-ի անդամ, իսկ Իսրայելն էլ հանդիսանում է տարածաշրջանում ամերիկյան հիմնական հենակետը»‎,- ասաց թյուրքագետը՝ համոզմունք հայտնելով, որ սրանք առավելապես քարոզչական նարատիվներ են։

Մեր զրուցակիցը նշում է՝ չնայած այն բանին, որ Թուրքիան և Իսրայելը միմյանց հետ որոշակի խնդիրներ ունեն, այնուամենայնիվ լուրջ բախումից փորձում են խուսափել։ Նա ուշադրություն է հրավիրում այն բանին, որ Էրդողանը բազմաթիվ հակաիսրայելական ելույթներ է ունեցել, սպառնացել, որ «մի գիշեր կարող են հանկարծակի գալ», Իսրայելի վարչպետ Բենիամին Նաթանյահուին անվանել, սակայն իրականում շարունակում է այդ երկրի հետ տնտեսական համագործակցությունը․ «Չնայած Էրդողանը պաշտոնական մակարդակով հայտարարում է, որ Իսրայելի հետ տնտեսական համագործակցություն չկա, սակայն դա իրականությանը չի համապատասխանում, Թուրքիան և Իսրայելը շարունակում են տնտեսական ոլորտում համագործակցել։ Իհարկե այդ համագործակցությունը միջնորդավորված է, բայց Թուրքիան շարունակում է ապրանքներ վաճառել Իսրայելին, ընդ որում կարևորագույն նշանակություն ունեցող ապրանքներ։ Այս մասով երկու կողմերից էլ կան որոշակի դիտարկումներ, թե ինչ ուժերի հարաբերակցություն կլինի, եթե այնուամենայնիվ բախում տեղի ունենա, բայց ես կարծում եմ, որ այս ամենը առայժմ ուղղակի պոպուլիստական հարցեր են և տեսանելի ապագայում թուրք-իսրայելական բախումը հնարավոր չէ»։

Oragir.News-ի հարցին՝ եթե այնուամենայնիվ նման բախում տեղի ունենա, ապա այն մեր տարածաշրջանի և մասնավորապես Հայաստանի վրա ի՞նչ ազդեցություն կարող է ունենալ՝ Նելլի Մինասյանը պատասխանեց, որ իր դիտարկմամբ նման բախումն ուղղակի ազդեցություն չի ունենա։ Ըստ նրա՝ նման սցենարը մեր տարածաշրջանի վրա գուցե անգամ դրական ազդեցություն ունենա։ «Իսրայելն ըստ էության միայնակ չէ, ես արդեն ասացի՝ նա ունի Միացյալ Նահանգներին՝ որպես կարևոր դաշնակցի, և եթե նման բախում լինի, ապա կնշանակի, որ ԱՄՆ-ն թույլ է տալիս այդ գործընթացները։ Սա արդեն բոլորովին այլ հարթության մեջ քննարկվող խնդիր կլինի, ու Թուրքիան հազիվ թե կարողանա դիմադրություն ցուցաբերել, եթե ԱՄՆ-ն միջամտի իրադարձություններին»,- եզրափակեց նա։

Դավիթ Գույումջյան





Դավիթ Գույումջյան

Ամենից շատ դիտված

23:04 Փաշինյանը ձեռքին ինչ-որ բան էր թերթում ու ասում էր, թե Սամվել Կարապետյանը ինչքան պետք է նստի. տպավորություն է, որ դատավճիռը ձեռքին է
18:44 Նիկոլ Փաշինյան, այսօր Հ1-ի բանավեճն օգտագործեք և հերքե'ք իմ պնդումը, այլապես կարող եք դատի տալ․ Լիլիա Շուշանյան
23:34 «Մարտի 1»-ի գործը բացահայտված է. Քոչարյանը ընտրություններից հետո պետք է բանտ նստի. Փաշինյան
22:45 Սեկտաների թիրախում եմ. ինչու է Լիլուն թաքցնում իր քաղաքական դիրքորոշումը
23:27 Ուկրաինան առաջարկում է դադարեցնել հակամարտությունը․ Զելենսկին՝ Պուտինին
23:13 Թող գա տեսնենք՝ ով է կատուն, և ով է առյուծը. Փաշինյանը մեղադրել է Ծառուկյանին
17:11 Ոչ մի ադրբեջանցի չի կարող հող գնել այստեղ․ քաղաքացիները՝ «Սաֆարովի կանխարգելման» օրենքի մասին
18:06 Բագրատ Սրբազանի խափանման միջոցը փոխվեց տնային կալանքի
21:38 Հայկ Մարությանը Փաշինյանին հրավիրեց բանավեճի և հեռացավ դահլիճից
22:57 Ադրբեջանցիների` այսպես կոչված «վերադարձի» սպառնալիքը իրական է. Նարեկ Կարապետյան