Բայդենը մտադիր է նոր պատժամիջոցներ կիրառել Ռուսաստանի նկատմամբ
copy image url

Բայդենը մտադիր է նոր պատժամիջոցներ կիրառել Ռուսաստանի նկատմամբ

Արտաքին 3 ամիս առաջ - 19:23 09-01-2025
Նախատեսվում է, որ մինչև ԱՄՆ նախագահի պաշտոնում Դոնալդ Թրամփի պաշտոնավարումը գործող նախագահ Ջո Բայդենն այս շաբաթ կհրապարակի Ռուսաստանի տնտեսության դեմ ուղղված նոր պատժամիջոցներ:

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտնում է Reuters–ը՝ հղում կատարելով ԱՄՆ պաշտոնյային:

Բայդենի վարչակազմը պատրաստում է նաև Ուկրաինային տրամադրել 500 միլիոն դոլարի նոր ռազմական օգնություն, որը պետք է ներառի հակաօդային պաշտպանության հրթիռներ, F-16 կործանիչների համար օժանդակ սարքավորումներ և այլն:

Դոնալդ Թրամփի երդմնակալությունը հունվարի 20–ին է:

Ամենից շատ դիտված