Ներքին Տեսանյութ 1 տարի առաջ - 15:27 09-01-2025

Դու անցողիկ ես, դու գնալու ես ու պատասխանատվության ես ենթարկվելու․ Մենուա Սողոմոնյանը՝ Նիկոլ Փաշինյանին

Այսօր կառավարության նիստում ԵՄ-ին Հայաստանի անդամակցելու գործընթաց մեկնարկելու մասին քաղաքացիական-օրենսդրական նախաձեռնությանը կառավարության դիրքորոշումը հայտնվելիս թույլ տվեցիր մի մեկնաբանություն, որ այդ նախաձեռնությունն առաջինն էր։ Քեզ ապահովագրելու համար ասացիր՝ ինչքան հիշում եմ։ Բավական է ստես, դու չես կարող մոռանալ, ոչ 58000 քաղաքացի 2023 թվականի ամռանը ստորագրել են «ՀայաՔվե» քաղաքացիական նախաձեռնությունը, որն ուղղված էր նրա դեմ, որ դու այսօր ՀՀ անունից չկարողանա ոտնահարել «Անկախության հռչակագրի» դրույթները, ինչպես այսօր արեցիր՝ մի հայտարարելով, որ Թալինը կամ Արմավիրն են Արևմտյան Հայաստանը։ Այս մասին այսօր ֆեյսբուքյան իր էջի ուղիղ եթերում ասաց «ՀայաՔվե» նախաձեռնության անդամ Մենուա Սողոմոնյանը՝ դի ելով ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին։

«Ինչն էր պատճառը, որ այս գործընթացը սկսվեց արհեստական, քո գրպանային կուսակցությունների կողմից, ովքեր իրականում քո օրակարգը սպասարկողներն են... Դու ուզում ես մոռացության տալ «ՀայաՔվե» քաղաքացիական-օրեմսդրական նախաձեռնությունը նրա համար նաև, քանի որ այդ նախաձեռնության մեջ քրեական օրենսգրքում փոփոխություն էր առաջարկվում՝ ազատազրկման ենթարկել ՀՀ-ի անունից Արցախն Ադրբեջանի կազմում ճանաչելն ու Հայոց ցեղասպանությունը ժխտելը։ Դու անցողիկ ես, դու գնալու ես ու պատասխանատվության ես ենթարկվելու»,- նշեց Մենուա Սողոմոնյանը։

Ամենից շատ դիտված

16:36 Սամվել Ալեքսանյանի մուտքն արգելել են Ռուսաստան․ 6 ժամ պահել են Մոսկվայի օդանավակայանում. 168.am
19:22 Երևանում 53-ամյա տղամարդը, այցելելով հարազատների շիրիմներին, գերեզմանը հայտնաբերել է թալանված
08:22 Նոյեմբերի 9-ին ձյուն և անձրև է սպասվում․ եղանակը կտրուկ կցրտի
19:35 Սիսիանում բախվել են «Renault» մակնիշի կցորդիչով բեռնատարն ու «Ֆլեշ»-ի բենզին տեղափոխող ավտոցիստեռնը
19:47 Հետվճարը կհամարվի եկամուտ և կազդի նպաստների չափի վրա․ նոր փոփոխություններ՝ կենսաթոշակի և անապահովության համակարգում
19:00 Ես ի՞նչ մեղավոր եմ, որ բարձր եկամուտ ունեցողների շենքում եք բնակարան գնել․ համատիրության իրավաբանի իրավական տգիտությունը դատարանում
08:00 Ուկրաինայի անվտանգության երաշխիքները մնում են բանակցությունների հիմնական թեման. Ռուբիո
08:35 Վրաստանը 3 ամսում ավելի շատ ռուսների է արտաքսել, քան ամբողջ նախորդ տարի
18:30 Ինչու զավթեցին ակադեմիան
12:53 Եթե պետք է հակակոռուպցիոն պայքարում մերոնք և ձերոնք տրամաբանությունը լինի, չի ստացվի. Փաշինյան