Արտաքին 1 տարի առաջ - 14:55 09-01-2025

Պեսկովն արձագանքել է Հայաստանի՝ ԵՄ շարժվելու գործընթացին

Եվրամիությունն ինքնուրույն է նախաձեռնում միությանն անդամակցելու գործընթացները, ուստի պետք է սպասել Հայաստանի՝ ԵՄ-ին միանալու նախաձեռնությանը Բրյուսելի արձագանքին։ Այս մասին ճեպազրույցում հայտարարել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը, փոխանցել է ՏԱՍՍ-ը։

«Մենք գիտենք, որ Եվրամիությունն է նախաձեռնում անդամակցության գործընթացները։ Այստեղ պետք է հասկանալ, թե ինչպիսին է Եվրամիության դիրքորոշումն այս հարցում»,- ասել է Կրեմլի ներկայացուցիչը։

Նա նաև հիշեցրել է Թուրքիայի ճակատագրի մասին, որը երկար տարիներ պահպանում է իր կողմնորոշումը ԵՄ-ին անդամակցելու վերաբերյալ, բայց «չի հանդիպում մեծ փոխադարձության Բրյուսելի կողմից»։ Այստեղ շատ հարցերում պետք է հստակություն մտցվի, պետք է [շատ] բան հասկանալ, բայց իրականում մենք պետք է ելնենք այն գործող մեխանիզմներից, աշխատանքային ինտեգրացիոն ձևաչափերից, որոնք արդեն երաշխավորել են իրենց և շարունակում են աշխատել ի շահ պետության, և որոնք շարունակում են աշխատել դրանց մասնակից երկրների ժողովուրդների օգտին»,- ամփոփել է Կրեմլի ներկայացուցիչը։

Ամենից շատ դիտված

09:42 Լավրովն ու Սոբյանինը կգլխավորեն «Եդինայա Ռոսիան». Պուտինը Մեդվեդևին կրկին դուրս է թողել ցուցակից
14:30 Իսրայելը կստիպի՞ Փաշինյանին վերանայել Ցեղասպանության հարցում դիրքորոշումը
12:30 Պուտինը հայտարարել է Կոստանտինովկայի 96%-ը գրավելու մասին
17:50 Ժպիտներ, գրկախառնություններ և կարոտ. ինչպես են դիմավորել Արտաշ Ասատրյանի դստերը
17:30 4-ն էլ մարտական ընկերներ էին. մանրամասներ՝ողբերգական դեպքից. News.am
16:15 Չնայած բաժանմանը՝ նրանք դստեր կողքին են. Դավիթ Աղաջանյանի լուսանկարը՝ դստեր մանկապարտեզի հանդեսից
10:21 Աննկուն կրելու եմ ինձ բաժին հասած բեռը` մինչև վերջնական ազատագրում թրքամետ բռնատիրությունից. Ավետիք Չալաբյան
19:56 Արձագանքի կարիք չենք տեսնում. Փաշինյանը՝ Իսրայելի կողմից Ցեղասպանության ճանաչման մասին
15:10 Ալեքսանդր Բաբասյանը հաստատեց լուրերը. ով է նրա ընտրյալը
13:52 Գոռ Հակոբյանը հիվանդասենյակից լուսանկար է հրապարակել. ինչպես է ընթանում Ֆելիքսի բուժումը