Ուղիղ եթեր
Ներքին 1 տարի առաջ - 10:34 09-01-2025

Անհրաժեշտ է միասնական ջանքերով հեռացնել իշխող կապիտուլյացիոն վարչախմբին. «ՀայաՔվե»

«ՀայաՔվե» ազգային քաղաքացիական միավորման խորհուրդը հայտարարություն է տարածել․

«Բաքվի բռնապետ Ալիևը հունվարի 7-ին արած իր հայտարարություններով փաստացի հրաժարվեց Հայաստանի հետ խաղաղության գործընթացից, Հայաստանն ու հայ ժողովրդին անվանեց ֆաշիստ և, հերթական անգամ ոտնահարելով միջազգային իրավունքի հիմնարար սկզբունքները, ուժի գործադրման սպառնալիքով մի շարք անընդունելի պահանջներ ներկայացրեց Հայաստանին․

Հայաստանի Հանրապետության ինքնիշխան տարածքները հանձնել Ադրբեջանին` Նախիջևանի հետ ցամաքային կապ ապահովելու համար,

վերացնել Հայաստանում գործող ազգային ուժերը և իրականացնել հայ ժողովրդի ազգային ինքնության չեղարկմանն ուղղված արմատական գործողություններ,

կազմաքանդել ՀՀ զինված ուժերի առկա համակարգը և զինաթափել բանակը,

Հայաստանի Հանրապետության անունից պաշտոնապես ճանաչել «Արևմտյան Ադրբեջանի համայնք» արհեստածին կազմավորումը և բանակցել դրա «ներկայացուցիչների» հետ։

Այս պահանջների կատարումը հավասարազոր է փուլային ճանապարհով հայոց պետականության կազմաքանդմանը և հայ ժողովրդի նոր ցեղասպանությանը։ Ցավոք, երկրում գործող կապիտուլյացիոն վարչախմբի պարագլուխ Նիկոլ Փաշինյանն իր արձագանքներում Բաքվի բռնապետին տվեց ակնհայտորեն համաձայնեցված հետևյալ ուղերձները․

ընդունելի համարեց Հայաստանին ֆաշիզմի մեջ մեղադրելը՝ պատրաստակամություն հայտնելով Բաքվի հետ քննարկելու Հայաստանի «դենացիֆիկացիային» տանող միջոցառումները,

հղում անելով սահմանազատման 2024 թվականի «դրական փորձին»՝ Բաքվին հրավիրեց ներկայացնելու տարածքային նոր պահանջներ և հանձն առավ բավարարելու դրանք,

հայտարարելով, որ Հայաստանի Հանրապետությունից օկուպացված ավելի քան 200 քառ․ կմ տարածքները ռազմական ճանապարհով ետ բերելու խնդիր չի դնում՝ ուղերձ հղեց Բաքվին գրավելու նոր տարածքներ։

Հայաստանի գործող վարչախմբի պետականակործան այս քաղաքականությունը հայ ժողովրդի համար հղի է աղետալի նոր հետևանքներով։

«ՀայաՔվե» ազգային քաղաքացիական միավորումը, հետևողական պայքար մղելով վարչախմբի ազգակործան քաղաքականության դեմ, անհրաժեշտ է համարում այս փուլում ազգային բոլոր ուժերի և անհատների միավորումը հետևյալ օրակարգի շուրջ․

միասնական ջանքերով հեռացնել Հայաստանում գործող կապիտուլյացիոն վարչախումբը և ձևավորել նոր, ներկայացուցչական և կոմպետենտ ազգային իշխանություն,

սկսել ակտիվ երկխոսություն համաշխարհային ու տարածաշրջանային ուժային կենտրոնների, ինչպես նաև Սփյուռքի հիմնական կառույցների հետ՝ ամրապնդելու անվտանգության տարածաշրջանային համակարգը և բացառելու ռազմական գործողությունների վերսկսումը,

վերադարձնել Արցախի հարցը հայ-ադրբեջանական բանակցությունների օրակարգ և հետողականորեն հետամուտ լինել Արցախի վերադարձի և ինքնորոշման իրավունքի իրացմանը․

երկրի պաշտպանունակությունը բարձրացնելու նպատակով անհապաղ ծավալել աշխատանքներ բազմաշերտ պաշտպանական բնագծեր կառուցելու, փորձառու զինծառայողներին Զինված ուժերում ներգրավելու, ակտիվ պահեստազոր ձևավորելու, քաղաքացիական պաշտպանության համակարգեր ներդնելու ուղղություններով»։

Ամենից շատ դիտված

23:48 Լատվիան արգելել է Հայաստանից ԵՄ ներմուծել կանաչ թեյի խմբաքանակը
08:01 Թրամփը բացատրել է ՌԴ-ի դեմ «դժոխային պատժամիջոցներից» հրաժարվելու պատճառը
13:26 Բլոգեր HayDalek-ը հեռանում է բլոգոլորտից․ «Շատ բարդ է ամեն անգամ ստանալ ատելության ալիքները»
13:00 Լատվիայում էլ խայտառակ եղանք. ով է թեյի սկանդալի պատասխանատուն
17:42 Ադրբեջանցի զինծառայողի հարձակման հետևանքով վիրավորված Անի Ավետիսյանը կրկին կվիրահատվի
23:35 Թրամփը գովաբանել է Մասկին թռչող սպորտքարի թողարկման առթիվ
20:41 Ճիշտ է կանգնել այն գործի կողքին, որի կողքին կանգնած է վարչապետը, և փորձել մեր համեստ ներդրումն ունենալ պետության շենացման գործում
14:35 3-ամյա երեխան պատահմամբ խմել է պապիկի ճնշման դեղը և տեղափոխվել «Մուրացան» ԲԿ
09:00 «Ֆակտորի փրոդաքշնը» անգամ 1000 խոշոր հարկատուների ցանկում չկա
11:12 Ես Երևանում եմ, ինձ աջակցող բազմաթիվ մարդիկ կան, բայց Բաքվում մեր հայրենակիցները ամբողջությամբ մեկուսացված են. Ծառուկյան