Ներքին 1 տարի առաջ - 17:32 08-01-2025

Փաշինյանն արդեն պարապում է իր ինքնապաշտպանական ճառը. Ստեփան Դանիելյան

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը հունվարի 7-ին ԱԳ նախարարին հանձնարարել է «գույքագրել ԱԳՆ-ում առկա ղարաբաղյան բանակցային թղթերը»։ Այս գործընթացի նպատակը, ենթատեքստը, ռիսկերը հասկանալու համար Oragir.News-ը կապ հաստատեց քաղաքագետ Ստեփան Դանիելյանի հետ։

«Փաշինյանը պարապում է իր ինքնապաշտպանական նյութը, իր պարտության դեպքում, ինչը միանշանակ լինելու է։ Նա ինքնապաշտպանական ելույթներ է ունենալու, փաստաթղթեր է պատրաստում, փորձում է դրանք լեգիտիմացնել, քանի որ իշխանություն ունի, և ցույց տալ, որ ինքը սխալ քաղաքականություն չի վարել կամ միտումնավոր քաղաքականություն չի վարել, որը բերել է Արցախի կորստին։ Նա զուտ պատրաստում է իր պաշտպանական ճառը»։

Հարցին՝ թե արդյոք կա՞ վտանգ փաստաթղթերի իսկությունը կեղծելու, քաղաքագետը պատասխանեց, որ Փաշինյանը կարող է կեղծել այն փաստաթղթերը, որոնք կնքվել են 2018 թվականից հետո, քանի որ նախկին նախագահները, դիվանագետները, պաշտոնյաները տեղյակ են բանակցային գործընթացից։ Սակայն եղել են նաև փակ կամ կիսագաղտնի բանակցություններ, որոնց մասով միգուցե նրանց կհաջողվի ինչ-որ բաներ կեղծել։

Դանիելյանը նշեց նաև, որ հնարավոր է՝ լինեն գաղտնի փաստաթղթեր, հայ-ռուսական, հայ-ամերիկյան, հայ-ֆրանսիական, որոնք երկկողմանի են կնքվել։

«Սակայն սա առաջին դեպքը չէ, երբ գաղտնի պայմանագրեր են հրապարակվում։ Փաշինյանի քայլերի տրամաբանությունը մեկն է, նա փորձում է համոզել, որ ինքը չէ մեղավորը, մեղավոր են արցախցիները, որ չեն կռվել, հայկական բանակն է մեղավոր, որ չի կռվել, Ռուսաստանն է մեղավոր, գուցե նաև այլ մեղավորներ սկսի փնտրել։ Այս քաղաքակնությանը մենք սովոր ենք, բայց այս ամենը զուտ ինքնապաշտպանական ճառ է»,- ասաց քաղաքագետը։

Հիշեցնենք, որ օրեր առաջ ՀՀ առաջին նախագահ Լևոն Տեր Պետրոսյանն էր Նիկոլ Փաշինյանին առաջարկել հրապարակել բանակցային փաստաթղթերը: «Եթե, Նիկոլ, ցանկանում ես, որ հանրությունն իմանա ողջ ճշմարտությունը ղարաբաղյան խնդրի կարգավորման դիվանագիտական գործընթացի մասին, ապա առաջարկում եմ. քանի որ Արցախի կործանումից հետո այդ գործընթացի խորհրդապահությունը կորցրել է իր իմաստը, հրապարակել Մինսկի խմբի համանախագահների կողմից պաշտոնապես ներկայացված խաղաղության բոլոր (այդ թվում՝ 2019թ. հունիսի) պլանները և հայկական դիվանագիտության պաշտոնական պատասխանները դրանց։ Այ դա արդեն կլինի իսկական բանավեճ, հիմնված փաստերի վրա։ Իսկ եթե դա չանես, ևս մեկ անգամ կապացուցես, որ փախչում ես ճշմարտությունից և զբաղված ես պատմական պատասխանատվությունից փոքրոգիաբար խուսափելու գործով»,- ընդգծել էր Լևոն Տեր-Պետրոսյանը։

Ամենից շատ դիտված

13:00 Լատվիայում էլ խայտառակ եղանք. ով է թեյի սկանդալի պատասխանատուն
08:01 Թրամփը բացատրել է ՌԴ-ի դեմ «դժոխային պատժամիջոցներից» հրաժարվելու պատճառը
13:26 Բլոգեր HayDalek-ը հեռանում է բլոգոլորտից․ «Շատ բարդ է ամեն անգամ ստանալ ատելության ալիքները»
20:41 Ճիշտ է կանգնել այն գործի կողքին, որի կողքին կանգնած է վարչապետը, և փորձել մեր համեստ ներդրումն ունենալ պետության շենացման գործում
17:42 Ադրբեջանցի զինծառայողի հարձակման հետևանքով վիրավորված Անի Ավետիսյանը կրկին կվիրահատվի
14:35 3-ամյա երեխան պատահմամբ խմել է պապիկի ճնշման դեղը և տեղափոխվել «Մուրացան» ԲԿ
20:46 Օնլայն համակարգի բացերը․ միայնակ կինը համարվել է «միջին ապահովված» և զրկվել նպաստից․ պարզաբանում
20:13 2020-ի հոկտեմբերի 19-ին Փաշինյանը փաստացի վառեց դեպի Արցախի ադրբեջանացում տանող «կանաչ լույսը». Շարմազանով
11:12 Ես Երևանում եմ, ինձ աջակցող բազմաթիվ մարդիկ կան, բայց Բաքվում մեր հայրենակիցները ամբողջությամբ մեկուսացված են. Ծառուկյան
18:39 «Քանաքեռցի Տույի» և ևս 4 անձի սպանության գործով մեղադրյալները դատապարտվել են ընդամենը 8,5 տարվա ազատազրկման. Փաստինֆո