Ողջ ճանապարհը մառախլապատ է. Շիրակում կան վտանգավոր երթուղիներ

Ներքին Տեսանյութ 5 ամիս առաջ - 11:18 07-01-2025
Եղանակային անբարենպաստ պայմանների պատճառով երեկ՝ հունվարի 6-ի վաղ առավոտից, մառախուղով է պատված Շիրակի մարզում Գյումրիից Աշոցք գնացող ճանապարհատվածը։

Oragir.news-ի տեղեկություններով՝ իրավիճակը դեռ չի փոխվել. տեղ-տեղ կա նաև մերկասառույց, ինչը խոչընդոտում է երթևեկությունը։

Երթևեկության դուրս եկած վարորդների խոսքերով՝ տեսադաշտը ամբողջությամբ փակ է, և իրենք մաքսիմալ զգուշություն են ցուցաբերում ճանապարհատվածը անցնելիս, հակառակ դեպքում վթարային իրավիճակները և վթարները անխուսափելի կլինեն։ Մառախուղի պատճառով՝ քիչ չեն ավտովթարների դեպքերը, որոնք՝ երբեմն հանգեցնում են ողբերգությունյունների։

Մանրամասները՝տեսանյութում։