Ներքին 1 տարի առաջ - 22:00 05-01-2025

Ես իրեն ճանաչում եմ որպես Քրիստոսի հետևորդ․ Քյոխը՝ Տիրան Խաչատրյանի կալանքի, պարտության պատճառների մասին

Տիրան Խաչատրյանը հայրենասեր, հայրենանվեր քաջորդի է եղել սկսած արցախյան առաջին պատերազմից, հետո քառօրյա եւ 2020 թվականի պատերազմը, դա անուրանալի փաստ է: Այս մասին այսօր՝ հունվարի 5-ին, Մայր Աթոռի եկեղեցու մոտ լրագրողների հետ զրույցում ասաց Արցախի հերոս, գնդապետ Կարեն Ջալավյանը՝ Քյոխը:

«Չգիտեմ որ փաստին է վերաբերում, չեմ կարող ասել: Քննությունը կպարզի, գնահատական կտա: Ես իրեն ճանաչում եմ որպես Քրիստոսի հետեւորդ, հմուտ զինվորական, փորձառու գեներալ»,-ասաց նա:

Անդրադառնալով 44-օրյա պատերազմի քննիչ հանձանժողովի եզրակացությանը, նա ասաց, որ չգիտի, թե հանձնաժողովում ովքեր են ներգրավված եղել, ինչքանով է հանձնաժողովի պրոֆեսիոնալիզմը, վերլուծությունը իրատեսական, բայցեւայնպես, կորուստների, բացթողումների պատճառն այն է, որ հեռացել ենք Աստծուց:
Հարցին, թե արդյոք պարտության համար կան մեղավորներ, նա ասաց, որ չգիտի, ժամանակի ընթացքում վերլուծություններ կարվեն եւ պատասխան կտան:

«Միանշանակ կպարզվեն բոլոր հանգամանքները ժամանակի ընթացքում, բայց թե երբ, Աստված գիտի»,- հավելեց նա:

Ամենից շատ դիտված

13:00 Նորագավիթում 9 հոգանոց ընտանիքին պատրաստվում են վտարել սեփական տնից
18:13 Ամենահեշտ օրերը չենք ապրում, բայց մեզ վախեցնել, կոտրել, լռեցնել չի ստացվի. Սեդրակ Քոչարյանի կնոջ գրառումը
11:25 Այս խայտառակ զրպարտության համար դատի եմ տալու Դանիել Իոաննիսյանին. Վահրամ Խաչատրյան
12:52 2026 թվականի հունվարի 1-ից Հայաստանից 908 տոննա ծաղիկ է արտահանվել 30 երկիր. ԱԳՄԱՆ խոսնակ
11:03 Տարադրամի փոխարժեքները Հայաստանում
12:49 Գալկինի՝ Ստամբուլում նախատեսված համերգի չեղարկումն են պահանջում թուրք ակտիվիստները
12:00 Փաշինյանը քաղաքացիներին կոչ է անում բողոքի ցույցեր կազմակերպել
15:48 Արագածոտնի մարզում տանտերը տան գողին վնասազերծելիս կրակել է նրա վրա. վերջինս մահացել է
09:53 Գրիբոյեդով-Խորոնք ճանապարհին «BMW»-ն բախվել է ծառին և կողաշրջված հայտնվել դաշտում․ 37-ամյա վարորդը մահացել է
10:50 Գորիսի բժիշկները, մեկնելով կանչի վայր, արձանագրել են 10 ամսական աղջնակի մահը