Ուղիղ եթեր
Ներքին 1 տարի առաջ - 20:00 03-01-2025

Գյումրիի փողոցներից աղբն օրերով չի մաքրվում

Ամանորյա տոներին տուրիստական ամենապահանջված ուղղություններից մեկը Գյումրին է, բայց հանրապետության երկրոր խոշոր քաղաքում կան խնդիրներ, որոնք այդպես էլ չեն լուծվում՝ որքան էլ համայնքապետները փոխվեն։

Oragir.News-ը քաղաքի տարբեր թաղամասերի բնակիչներից ստանում է դժգոհություններ, որ մաքրվում են քաղաքի միայն կենտրոնական հատվածները։

Oragir.News-ի ֆոտոխցիկը ֆիքսել է քաղաքի տարբեր հատվածներում կուտակված աղբը։

Գյումրիում տարիներ շարունակ աղբահանության հարցը չի լուծվում, խոսքը վերաբերվում է հատկապես քաղաքի ծայրամասային թաղամասերին` Մուշ, Անի, Սավոյան և այլն։

Բնակիչները մեզ հետ զրույցում նշում են, որ քաղաքապետ եղած ժամանակ էլ է քաղաքը նույն վիճակի, չեղած ժամանակ էլ։

«Սարիկ Մինասյանը ամպագոռգոռ հայտարարում է, որ իրեն մարդիկ քվե են տվել, շարունակելու են ավելի շատ քվե տալ, պիտի հիասթափեցնեմ` ոչ։ Էս ինչ վիճակ է. փողոցները քանդած, աղբը չեն բարեհաճե մաքրել։ Ինչ եղավ էսպես...»,- Oragir.News-ի հետ զրույցում ասում է գյումրեցի Շուշիկ Ալեքսանյանը։

Ֆոտոշարք․