Արտաքին 1 տարի առաջ - 18:14 02-01-2025

Իտալիայի արտգործնախարարը լրագրող Չեչիլիա Սալայի կալանավորման առնչությամբ կանչել է Իրանի դեսպանին

Իտալիայի արտգործնախարար Անտոնիո Տայանին հինգշաբթի կանչել է Հռոմում Իրանի դեսպանին՝ իտալացի լրագրողուհու կալանավորման առնչությամբ, որը երկու շաբաթ առաջ Թեհրանում ձերբակալվելուց հետո մեկուսացված է եղել, հայտնել է Ֆրանսպրես գործակալությունը։ Փոխանցում է News.am-ը։

«Կառավարությունը, ինչպես Չեչիլիա Սալայի ձերբակալության առաջին օրվանից ի վեր, անխոնջ աշխատում է նրան տուն բերելու համար, և պահանջում ենք հարգել նրա բոլոր իրավունքները: Մենք չենք լքի Չեչիլիային ու նրա ծնողներին, քանի դեռ նա ազատ չի արձակվել»,- գրել է Տայանին սոցցանցում։

29-ամյա Սալան Իրան է ժամանել դեկտեմբերի 13-ին լրագրողի վիզայով, իսկ դեկտեմբերի 19-ին կալանավորվել է «Իրանի Իսլամական Հանրապետության օրենքները խախտելու համար», հայտարարել են Իրանում օտարերկրյա լրագրողներին վերահսկող և հավատարմագրող Մշակույթի նախարարությունից։

Ըստ իտալական լրատվամիջոցների՝ Սալան չորեքշաբթի հեռախոսազրույցում իր ընտանիքին պատմել է, որ իրեն պահում են մեկուսացման մեջ՝ քնած մի խցի հատակին, որի լույսերը միշտ վառ են։ Թեհրանում Հռոմի դեսպան Պաոլա Ամադեին այցելել է Սալային, սակայն բժշկական սպասարկման փաթեթը, որը նա տվել է պաշտոնյաներին, դրանց թվում՝ աչքի դիմակ՝ քնելիս և հիգիենայի միջոցները, իտալացի լրագրողուհու չեն հանձնվել, հաղորդում են իտալական լրատվամիջոցները:

Տայանին դատապարտել է նրա ձերբակալությունը որպես «անընդունելի»՝ միաժամանակ նշելով, որ Թեհրանի Էվին բանտից նրան ազատելու ջանքերը բարդ են:

Ամենից շատ դիտված

13:00 Երկաթգծերում փողային խառնաշփոթ է
16:00 Սասուն Միքայելյանի ձերբակալված սանիկից հեղափոխությունից առաջ բռնագանձել են 194 հազար դրամը
22:53 Ջարդարարները պատասխան կտան, իշխանությունները կզբաղվեն գնաճով․ Մակրոն
11:35 Ռուսաստանից և այլ երկրներից դեպի Երևան 16 չվերթ ուշանում է
11:41 ՔՊ-ականները նեղվել են Գյումրու տոնից, կարծես խանգարել ենք բյուջեից միլիոններ դուրս գրել․ Կարապետյան
11:02 Երևանում 20-ամյա աղջիկը մարմնական վնասվածքներ է պատճառել 34-ամյա զուգընկերոջը․ բժիշկները պայքարում են նրա կյանքի համար
10:49 «Սենսեյ Անդո» մականվամբ տղամարդը Այնթապի մարզասրահում ռետինե խողովակով հարվածել է 11-ամյա տղային
10:21 Ալեն Սիմոնյանը դատարանում պարտվել է Էդգար Ղազարյանին
09:08 «Մոսկվա» կինոթատրոնի մոտ «Kia»-ն վրաերթի է ենթարկել հետիոտնի․ վերջինը տեղափոխվել է հիվանդանոց
22:27 Թրամփն աջակցություն է հայտնել Նեթանյահուին առաջիկա ընտրություններում