Ներքին 1 տարի առաջ - 12:08 02-01-2025

Երևանում բախվել են «Mercedes»-ն ու «Chevrolet»-ը․ կա վիրավոր․ shamshyan.com

Այսօր՝ հունվարի 1-ին, ավտովթար է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 22։30-ի սահմաններում Արշակունյաց պողոտայում բախվել են «Mercedes» մակնիշի և «Chevrolet» մակնիշի ավտոմեքենաները, ինչի հետևանքով վերջինը գլխիվայր շրջվել է։

Վթարի հետևանքով 1 հոգի տեղափոխվել է «Էրեբունի» բժշկական կենտրոն։

Պարեկային ծառայությունն ու քննչական բաժինը պարզում են վարորդների և վիրավորի ինքնությունը։

Մանրամասները՝ սկզբնաղբյուրում: