Ներքին 1 տարի առաջ - 14:18 31-12-2024

Երևանում բախվել են «Mercedes»-ը, «BMW»-ն և «Nissan»-ը․ shamshyan.com

Երեկ՝ դեկտեմբերի 30-ին, ավտովթար է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 21։15-ի սահմաններում Տիգրան Մեծ պողոտայում՝ թիվ 36 հասցեի դիմաց, բախվել են «Mercedes», «BMW» և «Nissan» մակնիշի ավտոմեքենաները։

Վթարի հետևանքով, ըստ նախնական տեղեկությունների, բարեբախտաբար տուժածներ չկան։

Վթարի փաստով ՊԾ Երևան քաղաքի գնդի 1-ին գումարտակում փաստաթղթեր են ձևակերպվում, որտեղ էլ պարզվում է վարորդների ինքնությունը։

Մանրամասները՝ սկզբնաղբյուր կայքում: