Ներքին 1 տարի առաջ - 19:09 30-12-2024

Վարչապետը ցավակցություն է հայտնել ԱՄՆ նախկին նախագահ Ջիմի Քարթերի մահվան կապակցությամբ

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ցավակցություններ է հայտնել Միացյալ Նահանգների 39-րդ նախագահ Ջիմի Քարթերի ընտանիքին և ամերիկացի ժողովրդին՝ նախկին նախագահի մահվան կապակցությամբ։

«Իմ խորին ցավակցությունն եմ հայտնում ԱՄՆ 39-րդ նախագահ Ջիմի Քարթերի ընտանիքին և ամերիկացի ժողովրդին։

Խաղաղության, մարդասիրական արժեքների և մարդու իրավունքների պաշտպանության խթանման նրա ժառանգությունը անջնջելի հետք է թողել և շարունակում է ոգեշնչել սերունդներին»,-X-ի իր միկրոբլոգում գրել է վարչապետը։