Ներքին 1 տարի առաջ - 12:02 30-12-2024

Գագիկ Սուրենյանը ներկայացրել է՝ ինչ եղանակ է սպասվում տոնական օրերին

«ՀայՀիդրոմետ» ՊՈԱԿ-ի տնօրեն Լևոն Ազիզյաը և տնօրենի տեղակալ Գագիկ Սուրենյանը այսօր՝ դեկտեմբերի 30-ին, հրավիրված ասուլիսին ներկայացնում են 2024 թվականին դիտված հիդրոօդերևութաբանական պայմանները, առաջիկա օրերի և հունվար ամսվա կանխատեսումը, մթնոլորտային օդի վիճակը։

Գագիկ Սուրենյանը հունվարին սպասվող եղանակային կանխատեսումների մասին հետևյալը հայտնեց․

«Այս տարվա հունվարը ևս կանխատեսվում է տաք և բավականին տաք, ամսական միջին ջերմաստիճանը կանխատեսվում է նորմայից բարձր, հանրապետության ողջ տարածքում մոտ 3-5 աստիճանով, տեղումների քանակը՝ նորմայից պակաս։

․․Ձյունն այսօրվա դրությամբ քիչ է՝ անցած տարվա հետ համեմատած, որովհետ անցած տարվա դեկտեմբերը բավականին տեղումնառատ է եղել։ Լոռիում, Տավուշում, Արարատյան դաշտում, Սյունիքի նախալեռնային գոտիներում ձյան ծածկույթ ընդհանրապես բացակայում է, Շիրակում ընդամենը 5-15 սմ, Կոտայքում, Գեղարքունիքում, Վայոց ձորի լեռնային գոտիներում 8-20 սմ, ամենաբարձր ցուցանիշն այս պահի դրությամբ Ապարանի հատվածում է՝ 30 սմ, և Ջերմուկի հատվածում՝ մինչև 35 սմ։

Տոնական օրերին առաջին տասնօրյակը կլինի բացարձակ առանց տեղումների, հանրապետությունում հիմնականում կգերակշռեն հարավարևմտյան տաք օդային հոսանքները, ցերեկային ժամերին նույնիսկ լեռնային շրջաններում կգրանցվեն դրական ջերմաստիճաններ։ Մայրաքաղաքում գիշերային ժամերին հիմնականում հունվարի առաջին տասնօրյակում կգրանցվի -2-ից -4 աստիճան, իսկ ցերեկային ժամերին կունենանք 6-8 աստիճան տաքություն․ կլինի պարզ երկինք, առանց տեղումների եղանակ»։

Ամենից շատ դիտված

16:36 Սամվել Ալեքսանյանի մուտքն արգելել են Ռուսաստան․ 6 ժամ պահել են Մոսկվայի օդանավակայանում. 168.am
19:22 Երևանում 53-ամյա տղամարդը, այցելելով հարազատների շիրիմներին, գերեզմանը հայտնաբերել է թալանված
08:22 Նոյեմբերի 9-ին ձյուն և անձրև է սպասվում․ եղանակը կտրուկ կցրտի
19:35 Սիսիանում բախվել են «Renault» մակնիշի կցորդիչով բեռնատարն ու «Ֆլեշ»-ի բենզին տեղափոխող ավտոցիստեռնը
19:47 Հետվճարը կհամարվի եկամուտ և կազդի նպաստների չափի վրա․ նոր փոփոխություններ՝ կենսաթոշակի և անապահովության համակարգում
19:00 Ես ի՞նչ մեղավոր եմ, որ բարձր եկամուտ ունեցողների շենքում եք բնակարան գնել․ համատիրության իրավաբանի իրավական տգիտությունը դատարանում
08:00 Ուկրաինայի անվտանգության երաշխիքները մնում են բանակցությունների հիմնական թեման. Ռուբիո
08:35 Վրաստանը 3 ամսում ավելի շատ ռուսների է արտաքսել, քան ամբողջ նախորդ տարի
18:30 Ինչու զավթեցին ակադեմիան
12:53 Եթե պետք է հակակոռուպցիոն պայքարում մերոնք և ձերոնք տրամաբանությունը լինի, չի ստացվի. Փաշինյան