Ներքին 1 տարի առաջ - 10:33 28-12-2024

Ալիևն ու Փաշինյանը համատեղ թաղել են Արցախի հարցը․ «ՀայաՔվե»

«ՀայաՔվե»-ի ֆեյսբուքյան գրառումը.

«Միջազգային ասպարեզում հարցի ցանկացած բարձրացում կատաղի դիմադրության է արժանանում երկու կողմից էլ, վկան Շվեյցարիայի խորհրդարանի վերջին որոշման արձագանքն էր:

Արցախի հարցը թաղելուց հետո Ալիևը Փաշինյանի ձեռքերով անցել է Հայաստանի գրավման ծրագրի մեկնարկին:

Տավուշի չորս գյուղերը հանձնվեցին ոչ մի բանի դիմաց, որի արդյունքում լավագույն պաշտպանական բնագծերը կորսված են, թշնամին հիմա վերահսկում է հայկական գյուղերը և միջպետական ճանապարհը:

Ալիևն աբսուրդային պահանջներ է դնում խաղաղության պայմանագիր կնքելու համար, փաստացի հրաժարվում այն կնքելուց: Ալիևի երկարաժամկետ նպատակն ադրբեջանցիներին Հայաստանի արևելյան շրջաններում բնակեցնելն է և դրանք Հայաստանից խլելը՝ ջրային և այլ բնական ռեսուրսների հետ միասին»։

Ամենից շատ դիտված

16:36 Սամվել Ալեքսանյանի մուտքն արգելել են Ռուսաստան․ 6 ժամ պահել են Մոսկվայի օդանավակայանում. 168.am
19:22 Երևանում 53-ամյա տղամարդը, այցելելով հարազատների շիրիմներին, գերեզմանը հայտնաբերել է թալանված
08:22 Նոյեմբերի 9-ին ձյուն և անձրև է սպասվում․ եղանակը կտրուկ կցրտի
19:35 Սիսիանում բախվել են «Renault» մակնիշի կցորդիչով բեռնատարն ու «Ֆլեշ»-ի բենզին տեղափոխող ավտոցիստեռնը
19:47 Հետվճարը կհամարվի եկամուտ և կազդի նպաստների չափի վրա․ նոր փոփոխություններ՝ կենսաթոշակի և անապահովության համակարգում
19:00 Ես ի՞նչ մեղավոր եմ, որ բարձր եկամուտ ունեցողների շենքում եք բնակարան գնել․ համատիրության իրավաբանի իրավական տգիտությունը դատարանում
08:00 Ուկրաինայի անվտանգության երաշխիքները մնում են բանակցությունների հիմնական թեման. Ռուբիո
08:35 Վրաստանը 3 ամսում ավելի շատ ռուսների է արտաքսել, քան ամբողջ նախորդ տարի
18:30 Ինչու զավթեցին ակադեմիան
12:53 Եթե պետք է հակակոռուպցիոն պայքարում մերոնք և ձերոնք տրամաբանությունը լինի, չի ստացվի. Փաշինյան