Ուղիղ եթեր
Ներքին 1 տարի առաջ - 17:36 27-12-2024

Հաստատվել է Զբաղվածության 2025-2031 թթ. ռազմավարական ծրագիրը

Կառավարությունը հաստատել է Զբաղվածության 2025-2031 թթ. ռազմավարական ծրագիրը: Փաստաթուղթը սահմանում է զբաղվածության ոլորտի զարգացման տեսլականը և դրան հասնելու արդյունավետ ճանապարհը։

Ծրագրի հիմքում ընկած է համապարփակ վերլուծական աշխատանք, որի շրջանակներում կատարվել է` աշխատուժի պրոֆիլավորում, աշխատաշուկայի միտումների վերլուծություն, զբաղվածության քաղաքականության քարտեզագրում և արդյունավետության ուսումնասիրություն, միջազգային լավագույն փորձի ուսումնասիրություն:

Ծրագրի տեսլականն է` զբաղվածության աճը մրցունակ և զբաղունակ աշխատուժի ձևավորման և բարձր արտադրողականությամբ աշխատանքային հնարավորությունների ընդլայնման միջոցով:

Ծրագրի շրջանակներում սահմանվել են հետևյալ Ռազմավարական նպատակները` մարզային քաղաքները ներառող համայնքներում ոչ գյուղատնտեսական, բարձր արտադրողականություն ունեցող զբաղվածության աճ, 18-29 տարեկան չսովորող, չաշխատող երիտասարդների զբաղվածության աճ՝ հմտությունների շարունակական զարգացման, դրանց իրացման հնարավորությունների ընդլայնման և արտադրողականության բարձրացման միջոցով, կանանց զբաղվածության աճ՝ աշխատաշուկայում նրանց ներուժի ամբողջական և երկարաժամկետ իրացման, ինչպես նաև ձեռներեցության զարգացման միջոցով` մասնավորապես թիրախավորելով միջին տարիքի (30-40) կանանց զբաղվածությունը, ընտանեկան և սոցիալական նպաստ ստացող, առանց սահմանափակումների աշխատունակ շահառուների ինտեգրում՝ սոցիալական նպաստի համակարգի արդյունավետության բարձրացման միջոցով, զբաղվածության ոլորտում պետական քաղաքականության համակարգի փոխակերպում՝ նպատակաուղղված մարդկային կապիտալի (աշխատաշուկայի առաջարկի) զարգացմանը, բարձր արտադրողականությամբ աշխատատեղերի (աշխատաշուկայի պահանջարկի) աճին, աշխատուժի առաջարկի և պահանջարկի անհամապատասխանությունների կրճատմանը:

Ըստ հիմնավորման՝ ռազմավարական ծրագրի իրականացման արդյունքում նախատեսվում են հետևյալ ազդեցության ցուցանիշները, մինչև 2031 թ. զբաղվածության մակարդակը մարզային քաղաքները ներառող համայնքներում կհասնի մինչև 60.7% (2022 թվականի 51.2%-ի փոխարեն), ՀՀ 20-29 տարեկան բնակչության կազմում չսովորող, չաշխատող երիտասարդների մասնաբաժինը 2031 թ. կկազմի մինչև 19.6% (2022 թվականի 35%-ի փոխարեն): Նախատեսվում է նաև, որ զբաղված կանանց մասնաբաժինը ՀՀ կին 15-74 տարեկան աշխատանքային ռեսուրսների նկատմամբ կաճի` հասնելով մինչև 50.9% (2022 թվականի 41.5%-ի փոխարեն), թերօգտագործվող աշխատուժը 2031 թվականին կկազմի մինչև 166.55 հազար մարդ՝ 2022 թ. համեմատ նվազելով մինչև 50.8%-ով և կազմելով աշխատանքային ռեսուրսների մինչև 7%-ը՝ 2022 թվականի 15%-ի փոխարեն։ Զբաղվածությունը մինչև 2031 թ. կգերազանցի աշխատանքային ռեսուրսների մինչև 60%-ը և կավելանա 252 հազար մարդով՝ հասնելով մինչև 1,409 հազարի։ Զբաղվածության ծրագիրն էական ազդեցություն կունենա աղքատության մակարդակի վրա, որը մինչև 2031 թ. կնվազի` հասնելով մինչև 19 %-ի։

Ամենից շատ դիտված

22:41 Փաշինյա՛ն, մենք գալիս ենք քեզ փոխարինելու. «Ուժեղ Հայաստան»
22:48 Այ տղա՛, դու ո՞վ դառար, որ զոհվածի մորը քաշքշես, դու ո՞վ դառար, որ նահատակվածի հորը կալանավորես. Ռուբեն Մխիթարյան
10:01 «Ուժեղ Հայաստան» դաշինքի հանրահավաքին ներկա էր շուրջ 80,000 քաղաքացի
10:05 Ճնշումներ՝ Հրազդանում, Փաշինյանի ստվերը՝ ԿԸՀ-ում, ՔՊ-ն՝ աշխատանքի տեղավորման գործակալություն․ Մամուլ
22:15 4 օրից հայ ժողովուրդը կայացնելու է վերջին տասնամյակների կարևոր որոշումներից մեկը, որովհետև երկրի գոյությունն է վտանգված. Սամվել Կարապետյան
23:05 Արթուր Օսիպյանը ուղերձ է հղել քրեակատարողական հիմնարկից
18:44 Նիկոլ Փաշինյան, այսօր Հ1-ի բանավեճն օգտագործեք և հերքե'ք իմ պնդումը, այլապես կարող եք դատի տալ․ Լիլիա Շուշանյան
12:11 Ձերբակալվել է գյումրեցի լրագրող Արամ Դավթյանը
00:00 «Ուժեղ Հայաստան» կուսակցության հանրահավաքը՝ թռչնի թռիչքի բարձրությունից
12:21 Արթուր Օսիպյանի առողջական վիճակը ակնհայտորեն վատթարանում է. փաստաբանը նրա ուղերձն է հրապարակել